Jump to content

Սարկոֆագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարկոֆագ Սաքարայից

Սարկոֆագ (բառացի՝ միս խժռող, մի տեսակ կրաքարի անվանում, որն իբր ոչնչացնում էր դիակները), քարադագաղ, քարատապան, դագաղ, ոչ մեծ դամբարան հին ժողովուրդների մոտ, լայն առումով՝ ճարտարապետորեն և գեղարվեստորեն ձևավորված որևէ դագաղ։ Հատկապես դիտարժան են հին եգիպտական (բազմաթիվ մասերից կազմված, սկզբում՝ կացարանի տեսքով, իսկ մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակից՝ մումիակերպ), Էտրուսկյան (կափարիչին մահացածի ֆիգուրով), հելլենիստական, Հին հռոմեական և վաղ միջնադարյան (հարթաքանդակներով և ճարտարապետական հարդարանքով) Սարկոֆագները։ Անտիկ Սարկոֆագների տիպը զարգացում է գտել Վերածննդի և բարոկկոյի դարաշրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 236