Bad 25-ը ամերիկյան երգիչ Մայքլ Ջեքսոնի 7-րդ ստուդիական՝ Bad, ալբոմի թողարկման 25-ամյակի կապակցությամբ հատուկ վերաթողարկում է։ Սա երկրորդ ալբոմն է, որը թողարկվում է 25-ամյակի կապակցությամբ (առաջինը 2008 թվականին թողարկված Thriller 25-ն էր)։ Այն թողարկվել է 2012 թ.-ի սեպտեմբերի 18-ին, լինելով աշխարհի ամենալավ վաճառված ալբոմներից մեկի վերաթողարկում[1][2][3]։
Ի տարբերություն օրիգինալ ալբոմի, այն պարունակում է նաև չթողարկված դեմո ձայնագրություններ և «Wembley» մարզադաշտում ունեցած մենահամերգի կենդանի կատարման ձայնագրության սկավառակ։
Ալբոմի p.r.-ը անց է կացնում Papsi ընկերությունը, որը նախատեսել է թողարկել վիդեո (այն ներառված չի լինի թողարկվող տարբերակների ցանկում) և Ջեքսոնի պատկերով 450 մլ.-նոց հյութեր, որոնք տարածելու են ողջ աշխարհով[4]։ Ալբոմը վերաթողարկվել է 3 տարբերակով՝ delux box set[5], հատուկ վերաթողարկում[6] և պատկերային վինիլ[7]։ Delux box set տարբերակը նաև պարունակում է համերգի տեսասկավառակը, որը թողարկվում է առաջին անգամ։
"I Just Can't Stop Loving You" սինգլը, որը նաև օրիգինալ թողարկման սինգլ է, վերաթողարկվել է CD տարբերակով ԱՄՆ-ում 2012 թ.-ի հունիսի 5-ին Walmart-ի համար բացառապես։ Սինգլը պարունակում է չթողաևկված "Don't Be Messin' 'Round" դեմո ձայնագրությունը։ Սինգլը չի թողարկվել «թվային բեռնում» տարբերակով։ Վերաթողարկված երգը մեկնարկել է Billboard's Hot Singles Sales chart հիթ-շքերթից, ի սկզբանե լինելով 1-ին հորիզոնականում։ Այն վաճառվել է 5,000 օրինակով։