Don’t Worry, Be Happy (հայ.՝ «Մի անհանգստացիր, եղիր ուրախ»), ամերիկացի երաժիշտ Բոբի Մաքֆերինի երգը։ Թողարկվել է 1988 թվականի սեպտեմբերին և դարձել է առաջին ա կապելլա ստեղծագործությունը, որն զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և գլխավորել է այն 2 շաբաթ։ Երգը հինգ շաբաթ եղել է բրիտանական UK Singles Chart աղյուսակում և բարձրացել մինչև երկրորդ հորիզոնական։ Երգը հինգ շաբաթ եղել է բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում և բարձրացել մինչև երկրորդ հորիզոնական։ 1989 թվականի «Գրեմմիի» մրցանակաբաշխության ժամանակ «Don’t Worry Be Happy» երգը հաղթող է ճանաչվել «Տարվա երգ» (Song of the Year) և «Տարվա ձայնագրություն» (Record of the Year) անվանակարգերում, իսկ Բոբի Մաքֆերինը հաղթել է «Տղամարդու լավագույն վոկալային փոփ կատարում» անվանակարգում։ Երգի անունը հայտնի հնդիկ փիլիսոփա և միստիկ Մեհեր Բաբայի ասույթից է։ Երգը ներառում է ջազ և ռեգգի ոճեր։ Նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ բացի Մաքֆերինից ներգրավված են նաև Ռոբին Ուիլյամսը և Բիլ Իրվինը։ Երգն այնպես է ձայնագրվել, որ բացի Մաքֆերինի ձայնից հնչում է նաև գործիքային մաս՝ իր ձայնային տվյալներով։ Արդյունքում ստացվում է գործիքային երաժշտության տպավորություն, չնայած երգի կատարման ժամանակ չի հնչում ոչ մի երաժշտական գործիք։
Երգը 1980-ական թվականների լավագույն երգերի ցանկում զբաղեցնում է 31-րդ տեղը (VH1’s 100 Greatest One Hit Wonders of the 80s): 2011 թվականին, ըստ Rolling Stone ամսագրի՝ իր ընթերցողների շրջանում անցկացրած հարցումների, երգը «1980-ական թվականների ամենավատ երգերի» ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը[2]։
Հնդիկ միստիկ և փիլիսոփա Մեհեր Բաբան հաճախ է հեռագրել «Մի՛ անհանգստացիր, եղիր ուրախ» արտահայտությունը, երբ դիմում էր արևմուտքում գտնվող իր հետևորդներին[3]։ Ավելի ուշ՝ 1960-ական թվականներին, այս արտահայտությունը տպում էին էզոթերիկական խաղային քարտեզների և պլակատների վրա։ 1988 թվականին, երբ Մաքֆերինը գտնվում էր Tuck & Patti ջազ խմբի՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող բնակարանում, նրա մոտ հայտնվել է նմանատիպ մի պաստառ։ Ոգեշնչվելով արտահայտության արտահայտիչ լինելուց և պարզությունից՝ Մաքֆերինը հետագայում գրել է հայտնի երգը։ Երգը դարձել է «Կոկտեյլ» ֆիլմի սաունդթրեքն ու հաջորդ տարվա հիթ։ USA Weekend Magazine-ի հետ հարցազրույցի ժամանակ Մաքֆերինն ասել է.
Որտեղ էլ որ դուք տեսնեիք Մեհեր Բաբայի պաստառը, նա սովորաբար ասում է՝ Don’t worry, be happy: Ինձ թվում է, որ այս չորս բառերի մեջ ամփոփված է բավականին պարզ փիլիսոփայություն[4]:
2007 թվականին անիմացված էգ ավանակ Հոլլի Դոլլին թողարկել է երգի իր տարբերակը։ Իր առանձնահատկության շնորհիվ երգը Շվեցարիայում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը[5]։
Katsimiha Brothers խումբը հունարենով և իրենց գրած տեքստով ձայագրել է այս երգի քավերը։
Չեռնոգորացի երաժիշտ Ռամբո Ամադեուսը, երբ Հարավսլավիան գտնվում էր պատերազմի և տնտեսական ճգնաժամի մեջ, «Don’t Happy, Be Worry» անունով նմանակում է արել, որտեղ քննադատել է հարավսլավական էստրադայում թագավորող լավատեսությունը։
Public Enemy հիփ-հոփ խմբի «Fight the Power» ստեղծագործությունը նույնպես պարունակում է «Don’t Worry, Be Happy» արտահայտությունը։
Mondo Club նախագիծը 2001 թվականին Թրեվոր Թրեյլորի կատարմամաբ ձայնագրել է երգի քավեր տարբերակը։
2004 թվականին Միխայիլ Բաշակովը ձայագրել է «Թեթև տար» ծաղրանմանակումը։
Mad Heads XL ուկրաինական խումբը ձայնագրել է սկա-քավեր անգլերեն (2005) և ուկրաիներեն (2007) լեզուներով։ Ուկրաիներենի վերնագիրն ՝ «Հանգստացիր, թեթև տար»։
Երգը 2000 թվականից օգտագորձվել է նաև անիմատորական երաժշտական խաղալիքներում։
Նիդերլանդական Hermes House Band խումբը երգի քավերը ներառել է իր «Rhythm of the Nineties» (2009) ալբոմում։
Երգը կամ նրա վերնագիրը հաճախ է օգտագործվում ԱՄՆ-ի մշակույթում։ Կատակերգակ Ջորջ Կարլինն իր «Napalm and Silly Putty» գրքում գրում է, որ շատ ամերիացիներ պատրաստ կլինեին ընդունելու երգի տեքստում շարադրված փիլիսոփայությանը բարիքներից հրաժարվելու վերաբերյալ։ Մաքֆերինի ստեղծագործությունն օգտագործվել է 1988 թվականի նախագահական ընտրությունների ժամանակին ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածու Ջորջ Բուշ Ավագ օգտին. մինչև դեմոկրատ հեղինակն արտահայտել է իր դժգոհությունը[6]։
Երգը հաճախ է օգտագործվում ֆիլմերում և հեռուստասերիալներու որպես սաունդթրեք լուսավոր և լավատեսական տեսարանների համար, օրինակ՝ «Չքվի՛ր (Flushed Away, 2006), ՎԱԼԼ-Ի (WALL-E, 2008) մուլտֆիլմերը, «Բևերլի Հիլզի արքայազնը» (The Fresh Prince of Bel-Air), «Սիմփսոնները», «Ֆուտորամա», «Մարմնի մասեր», «That 70s Show» սերիալները։ Երգը թողարկվելուց հետո միանգամից դարձել է «Կոկտեյլ» ֆիլմի (Cocktail, 1988) սաունդթրեքը։ Այն երբեմն օգտագործվում է ծաղրական համատեքստերում՝,ապշեցուցիչ և բրուտալ տեսարաններ ձևավորելու համար, օրինակ՝ «Մեռյալների լուսաբացը» (Dawn of the Dead, 2004) և «Ծովային հետևակ» (Jarhead, 2005) ֆիլմերը։ Երգը հնչում է Alamo Rent A Car, Walkers և Huggies տակդիրների հեռուստագովազդներում։ Ռուսական հեռախոսակապի օպերատոր «Ռոստելեկոմն» օգտագործում է այս ստեղծագործությունն իր «Վիրտուալ АТС» ապրանքանիշում որպես ողջույնի խոսք։
↑Meher Prabhu: Lord Meher, The Biography of the Avatar of the Age, Meher Baba. Bhau Kalchuri, Manifestation, Inc. 1986. pp. 5134, 5770, 5970, 6405, 6742…