Jump to content

Don’t Worry, Be Happy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Don’t Worry, Be Happy»
սինգլը
ԵրգահանBobby McFerrin?[1]

Don’t Worry, Be Happy (հայ.՝ «Մի անհանգստացիր, եղիր ուրախ»), ամերիկացի երաժիշտ Բոբի Մաքֆերինի երգը։ Թողարկվել է 1988 թվականի սեպտեմբերին և դարձել է առաջին ա կապելլա ստեղծագործությունը, որն զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը և գլխավորել է այն 2 շաբաթ։ Երգը հինգ շաբաթ եղել է բրիտանական UK Singles Chart աղյուսակում և բարձրացել մինչև երկրորդ հորիզոնական։ Երգը հինգ շաբաթ եղել է բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում և բարձրացել մինչև երկրորդ հորիզոնական։ 1989 թվականի «Գրեմմիի» մրցանակաբաշխության ժամանակ «Don’t Worry Be Happy» երգը հաղթող է ճանաչվել «Տարվա երգ» (Song of the Year) և «Տարվա ձայնագրություն» (Record of the Year) անվանակարգերում, իսկ Բոբի Մաքֆերինը հաղթել է «Տղամարդու լավագույն վոկալային փոփ կատարում» անվանակարգում։ Երգի անունը հայտնի հնդիկ փիլիսոփա և միստիկ Մեհեր Բաբայի ասույթից է։ Երգը ներառում է ջազ և ռեգգի ոճեր։ Նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ բացի Մաքֆերինից ներգրավված են նաև Ռոբին Ուիլյամսը և Բիլ Իրվինը։ Երգն այնպես է ձայնագրվել, որ բացի Մաքֆերինի ձայնից հնչում է նաև գործիքային մաս՝ իր ձայնային տվյալներով։ Արդյունքում ստացվում է գործիքային երաժշտության տպավորություն, չնայած երգի կատարման ժամանակ չի հնչում ոչ մի երաժշտական գործիք։

Երգը 1980-ական թվականների լավագույն երգերի ցանկում զբաղեցնում է 31-րդ տեղը (VH1’s 100 Greatest One Hit Wonders of the 80s): 2011 թվականին, ըստ Rolling Stone ամսագրի՝ իր ընթերցողների շրջանում անցկացրած հարցումների, երգը «1980-ական թվականների ամենավատ երգերի» ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը[2]։

1996 թվականի «Don’t Worry Be Happy» քարտ

Հնդիկ միստիկ և փիլիսոփա Մեհեր Բաբան հաճախ է հեռագրել «Մի՛ անհանգստացիր, եղիր ուրախ» արտահայտությունը, երբ դիմում էր արևմուտքում գտնվող իր հետևորդներին[3]։ Ավելի ուշ՝ 1960-ական թվականներին, այս արտահայտությունը տպում էին էզոթերիկական խաղային քարտեզների և պլակատների վրա։ 1988 թվականին, երբ Մաքֆերինը գտնվում էր Tuck & Patti ջազ խմբի՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող բնակարանում, նրա մոտ հայտնվել է նմանատիպ մի պաստառ։ Ոգեշնչվելով արտահայտության արտահայտիչ լինելուց և պարզությունից՝ Մաքֆերինը հետագայում գրել է հայտնի երգը։ Երգը դարձել է «Կոկտեյլ» ֆիլմի սաունդթրեքն ու հաջորդ տարվա հիթ։ USA Weekend Magazine-ի հետ հարցազրույցի ժամանակ Մաքֆերինն ասել է.

Որտեղ էլ որ դուք տեսնեիք Մեհեր Բաբայի պաստառը, նա սովորաբար ասում է՝ Don’t worry, be happy: Ինձ թվում է, որ այս չորս բառերի մեջ ամփոփված է բավականին պարզ փիլիսոփայություն[4]:

Քավերներ և այլընտրանքային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքֆերինից բացի երգը կատարել են մի քանի երգիչներ։

  • 2007 թվականին անիմացված էգ ավանակ Հոլլի Դոլլին թողարկել է երգի իր տարբերակը։ Իր առանձնահատկության շնորհիվ երգը Շվեցարիայում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը[5]։
  • Katsimiha Brothers խումբը հունարենով և իրենց գրած տեքստով ձայագրել է այս երգի քավերը։
  • Չեռնոգորացի երաժիշտ Ռամբո Ամադեուսը, երբ Հարավսլավիան գտնվում էր պատերազմի և տնտեսական ճգնաժամի մեջ, «Don’t Happy, Be Worry» անունով նմանակում է արել, որտեղ քննադատել է հարավսլավական էստրադայում թագավորող լավատեսությունը։
  • Public Enemy հիփ-հոփ խմբի «Fight the Power» ստեղծագործությունը նույնպես պարունակում է «Don’t Worry, Be Happy» արտահայտությունը։
  • Mondo Club նախագիծը 2001 թվականին Թրեվոր Թրեյլորի կատարմամաբ ձայնագրել է երգի քավեր տարբերակը։
  • 2004 թվականին Միխայիլ Բաշակովը ձայագրել է «Թեթև տար» ծաղրանմանակումը։
  • Mad Heads XL ուկրաինական խումբը ձայնագրել է սկա-քավեր անգլերեն (2005) և ուկրաիներեն (2007) լեզուներով։ Ուկրաիներենի վերնագիրն ՝ «Հանգստացիր, թեթև տար»։
  • Երգը 2000 թվականից օգտագորձվել է նաև անիմատորական երաժշտական խաղալիքներում։
  • Նիդերլանդական Hermes House Band խումբը երգի քավերը ներառել է իր «Rhythm of the Nineties» (2009) ալբոմում։

Ֆիլմեր և հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը կամ նրա վերնագիրը հաճախ է օգտագործվում ԱՄՆ-ի մշակույթում։ Կատակերգակ Ջորջ Կարլինն իր «Napalm and Silly Putty» գրքում գրում է, որ շատ ամերիացիներ պատրաստ կլինեին ընդունելու երգի տեքստում շարադրված փիլիսոփայությանը բարիքներից հրաժարվելու վերաբերյալ։ Մաքֆերինի ստեղծագործությունն օգտագործվել է 1988 թվականի նախագահական ընտրությունների ժամանակին ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածու Ջորջ Բուշ Ավագ օգտին. մինչև դեմոկրատ հեղինակն արտահայտել է իր դժգոհությունը[6]։

Երգը հաճախ է օգտագործվում ֆիլմերում և հեռուստասերիալներու որպես սաունդթրեք լուսավոր և լավատեսական տեսարանների համար, օրինակ՝ «Չքվի՛ր (Flushed Away, 2006), ՎԱԼԼ-Ի (WALL-E, 2008) մուլտֆիլմերը, «Բևերլի Հիլզի արքայազնը» (The Fresh Prince of Bel-Air), «Սիմփսոնները», «Ֆուտորամա», «Մարմնի մասեր», «That 70s Show» սերիալները։ Երգը թողարկվելուց հետո միանգամից դարձել է «Կոկտեյլ» ֆիլմի (Cocktail, 1988) սաունդթրեքը։ Այն երբեմն օգտագործվում է ծաղրական համատեքստերում՝,ապշեցուցիչ և բրուտալ տեսարաններ ձևավորելու համար, օրինակ՝ «Մեռյալների լուսաբացը» (Dawn of the Dead, 2004) և «Ծովային հետևակ» (Jarhead, 2005) ֆիլմերը։ Երգը հնչում է Alamo Rent A Car, Walkers և Huggies տակդիրների հեռուստագովազդներում։ Ռուսական հեռախոսակապի օպերատոր «Ռոստելեկոմն» օգտագործում է այս ստեղծագործությունն իր «Վիրտուալ АТС» ապրանքանիշում որպես ողջույնի խոսք։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն առաջին անգամ ներկայացվել է 1988 թվականին «Կոկտեյլ» ֆիլմի հետ միաժամանակ և միանգամից հայտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 88-րդ հորիզոնականում[7]։ Սակայն նույն տարում երգը վերաթողարկվել է և 1988 թվականի սեպտեմբերի 24-ին գլխավորել այդ հիթ-շքերթը։ Այն նաև զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը Billboard Hot R&B/Hip-Hop Tracks և 7-րդ տեղը Billboard Hot Adult Contemporary Tracks հիթ-շքերթներում[7][8][7]։ Մեծ Բրիտանիայում երգը UK Singles Chart հիթ-շքերթում հասել է երկրորդ հորիզոնական։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1988–1989) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[9] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[10] 1
Բելգիա Ultratop Flanders[11] 2
Canada Top Singles (RPM)[12] 1
Canada 30 Retail Singles (RPM)[13] 1
Դանիա (IFPI)[14] 2
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[15] 4
Ֆրանսիա SNEP[16] 29
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 10)[17] 1
Իռլանդիա (IRMA)[18] 3
Իտալիա (Musica e dischi)[19] 23
Նիդերլանդներ Dutch Top 40[20] 2
Նիդերլանդներ Mega Single Top 100[21] 3
Նոր Զելանդիա RIANZ[22] 2
Նորվեգիա VG-lista[23] 5
Հարավային Աֆրիկա (Springbok Radio)[24] 4
Իսպանիա (AFYVE)[25] 5
Շվեդիա Sverigetopplistan[26] 2
Շվեյցարիա Schweizer Hitparade[27] 2
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[28] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[29] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[30] 7
US Hot Black Singles (Billboard)[31] 11
Հիթ-շքերթ (2016) Ամենաբարձր
հորիզոնական
Լեհաստան Polish Airplay Top 20[32] 75

Տարեվերջյան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1988) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[33] 14
Բելգիա (Ultratop Flanders)[34] 35
Նիդերլանդներ (Dutch Top 40)[35] 22
Նիդերլանդներ (Single Top 100)[36] 47
US Billboard Hot 100[37][38] 37
West Germany (Official German Charts)[39] 43
Հիթ-շքերթ (1989) Հորիզոնական
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[40] 30
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[41] 26
West Germany (Official German Charts)[42] 10

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Australia 85,000[43]
Դանիա (IFPI Denmark)[44] Gold 45 000^
Գերմանիա (BVMI)[45] Platinum 500 000^
Իտալիա (FIMI)[46] Gold 50 000*
Իսպանիա (PROMUSICAE)[47] Gold 30 000^
Շվեդիա (GLF)[48] Gold 25 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[49] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[50] Gold 500 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ISWC-Net
  2. Lenta.ru: Музыка: Читатели Rolling Stone выбрали худшие песни 1980-х
  3. Meher Prabhu: Lord Meher, The Biography of the Avatar of the Age, Meher Baba. Bhau Kalchuri, Manifestation, Inc. 1986. pp. 5134, 5770, 5970, 6405, 6742…
  4. USA Weekend Magazine, October 21-23, 1988
  5. «swedishcharts.com - Holly Dolly - Don't Worry Be Happy». Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  6. «"Don't Worry, Be Happy", Bobby McFerrin». VH1's Pop-up Video. 1997.
  7. 7,0 7,1 7,2 «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «( Bobby McFerrin > Charts & Awards > Billboard Singles )». allmusic. 1950 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
  9. Australian-charts.com — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  10. Bobby McFerrin — Don't Worry, Be Happy Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  11. Ultratop.be — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  12. «Don't Worry, Be Happy in Canadian Top Singles Chart». Library and Archives Canada. Արխիվացված է օրիգինալից June 21, 2017-ին. Վերցված է June 5, 2013-ին.
  13. «Don't Worry, Be Happy in Canadian 30 Retail Singles Chart». Library and Archives Canada. Արխիվացված է օրիգինալից June 21, 2017-ին. Վերցված է June 5, 2013-ին.
  14. Danish Singles Chart. November 18, 1988.
  15. Pennanen, Timo (2021). «Bobby McFerrin». Sisältää hitin - 2. laitos Levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla 1.1.1960–30.6.2021 (PDF) (ֆիններեն). Helsinki: Kustannusosakeyhtiö Otava. էջ 166. Վերցված է July 3, 2022-ին.
  16. Lescharts.com — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  17. «Íslenski Listinn Topp 10 (14. október 1988)» (PDF) (իսլանդերեն). Dagblaðið Vísir. Վերցված է July 23, 2018-ին. {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  18. «Don't Worry, Be Happy in Irish Chart». IRMA. Արխիվացված է օրիգինալից June 2, 2009-ին. Վերցված է June 5, 2013-ին. Only one result when searching "Don't worry be happy"
  19. «Classifiche». Musica e dischi (իտալերեն). Վերցված է June 7, 2022-ին. Set "Tipo" on "Singoli". Then, in the "Artista" field, search "Bobby McFerrin".
  20. Nederlandse Top 40 - week 45, 1988 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  21. Dutchcharts.nl — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  22. Charts.org.nz — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy. Top 40 Singles. Hung Medien.
  23. Norwegiancharts.com — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy. VG-lista. Hung Medien.
  24. John Samson. «Don't Worry, Be Happy in South African Chart». Վերցված է June 5, 2013-ին.
  25. «LISTAS DE AFYVE – Singles 1988» (իսպաներեն). August 29, 2007. Արխիվացված է օրիգինալից January 8, 2018-ին. Վերցված է July 1, 2017-ին.
  26. Swedishcharts.com — Bobby McFerrin — Don't Worry, Be Happy. Singles Top 60. Hung Medien.
  27. Bobby McFerrin — Don't Worry, Be Happy swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  28. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  29. Bobby McFerrin Album & Song Chart History Billboard Hot 100 for Bobby McFerrin.
  30. Bobby McFerrin Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Bobby McFerrin.
  31. «Bobby McFerrin Chart History: Hot R&B/Hip-Hop Songs». Billboard. Վերցված է 2021-11-19-ին.
  32. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  33. «ARIA Top 100 Singles for 1988». Australian Recording Industry Association. Վերցված է August 20, 2021-ին.
  34. «Jaaroverzichten 1988». Ultratop. Վերցված է August 20, 2021-ին.
  35. «Top 100-Jaaroverzicht van 1988». Dutch Top 40. Վերցված է August 20, 2021-ին.
  36. «Jaaroverzichten – Single 1988». dutchcharts.nl. Վերցված է August 20, 2021-ին.
  37. «1988 The Year in Music & Video: Top Pop Singles». Billboard. Vol. 100, no. 52. December 24, 1988. էջ Y-20.
  38. «Billboard Top 100 – 1988». Վերցված է October 3, 2016-ին.
  39. «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (German). offiziellecharts.de. Վերցված է August 20, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Jahreshitparade Singles 1989». austriancharts.at. Վերցված է August 20, 2021-ին.
  41. «Schweizer Jahreshitparade 1989». hitparade.ch. Վերցված է August 20, 2021-ին.
  42. «Top 100 Single-Jahrescharts». GfK Entertainment (German). offiziellecharts.de. Վերցված է August 20, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Glenn A. Baker (28 January 1989). «Australia '89» (PDF). Billboard. Vol. 101, no. 4. էջ A-20. Վերցված է January 30, 2022-ին – via World Radio History.
  44. «Danish single certifications – Bobby McFerrin – Don't Worry Be Happy». IFPI Danmark.
  45. «Gold-/Platin-Datenbank (Bobby McFerrin; 'Don't Worry, Be Happy' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Italian single certifications – Bobby McFerrin – Don't Worry Be Happy» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. certweek IS REQUIRED for SPANISH CERTIFICATION.
  48. «Guld- och Platinacertifikat − År 1987−1998» (PDF) (Swedish). IFPI Sweden. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-05-17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. «British single certifications – Bobby McFerrin – Don't Worry Be Happy». British Phonographic Industry.
  50. «American single certifications – Bobby Mc Ferrin – Don't Worry Be Happy». Recording Industry Association of America.