Jump to content

աղմկել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ աղմկել

վանկեր՝ աղ•մ(ը)•կել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

աղմուկ + -ել

Բայ

  1. աղմուկ բարձրացնել, խառնիխուռն խոսել, գոռգոռալ, հարայհրոց բարձրացնել ◆ Քարատակում աղմկում էին այն զինվորները, որոնք կազմում էին ինքնապաշտպանության զորամասերը։ (Ակսել Բակունց)
  2. խառնակել, հուզել, շփոթություն առաջացնել, խռովել ◆ Բայց մի ցավալի կորուստ աղմկեց բոլոր վրանաբնակների ուրախությունը։ (Րաֆֆի)
  3. թնդալ, թխկթխկալ, զրնգալ ◆ Եվ ահա սայլը խուլ աղմկում է գյուղի փափուկ դաշտում։ (Ակսել Բակունց) ◆ Թնդանոթները երբ աղմկեն, կրկին տողերս կդառնան թեժ։ Եղիշե Չարենց
  4. խլրտալ, եռալ, զեռալ, իրեն խիստ զգալ տալ ◆ Աղմկում է նրա սրտում մորմոքը հին, հազարամյա։ Եղիշե Չարենց ◆ Արյունն է այժմ աղմկում, ըմբոստանում։ Դերենիկ Դեմիրճյան
  5. իր անձի շուրջը աղմուկ բարձրացնել ◆ Նա աղմկեց, անուն հանեց։ Հովհաննես Թումանյան
  6. բարձրաձայն խոխոջել, կարկաչել՝ շրշել՝ սոսավել ◆ Ջրերը արևմուտին վարարում են, կեսգիշերին աղմկում խոր ձորերում, … հետո աղմկում է ամբողջ անտառը։ (Ակսել Բակունց)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. աղաղակել, գոռգոռալ, պոռպռալ (արևմտհ․), (ժղ․) բորբոռալ, ղժժալ, ղժղժալ, ղժվժալ, ղռվռալ, ճղղալ, ճղճղալ, վժվժալ, ժվժվալ, աղմուկ հանել, աղմուկ գցել, աղմուկ բարձրացնել
  2. խլրտալ, եռալ, զեռալ
  3. խառնակել, խռովել, հուզել, ժխորել, ժխորտել

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]