Jump to content

աղմուկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Աղմուկ» ձայների իմաստով ժեստը հայերեն ժեստերի լեզվով
«Աղմուկ» գորգոռոց իմաստով ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ աղմուկ

վանկեր՝ աղ•մուկ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Առաջացել է բնիկ հնդեվրոպական՝ pol-mo-(+-ուկ ածանց)՝ pel-` «թափահարել, դեսուդեն շարժել» արմատից։ Համեմատել հունարեն πόλεμος՝ «կռիվ, ճակատամարտ», գոթերեն us-felma` «վախ»։ Ըստ աղմուկ, ժխոր իմաստի՝ համեմատվում է el- բնաձայնական արմատից ածանցված հ․ իսլանդերեն jalmr՝ «աղմուկ», նորվեգերեն բարբառային jalm` «ժխոր» բառերի հետ։

Գոյական

  1. գոռում-գոչում, խառնաշփոթ ձայների ժխոր, անկարգ գոռգոռոց ◆ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։ Հովհաննես Թումանյան ◆ Փողոցից լսվեց բազմության աղմուկը: Դերենիկ Դեմիրճյան
  2. միալար ու տևական ձայնի վերածվող խուլ հնչյունների ամբողջություն, ամեն կարգի խառնիխուռն ձայների ամբողջություն (թնդյուն, բարձրաձայն խոխոջ, չխկչխկոց, թխկոց, ոռնոց, վզզոց և այլն) ◆ Այնպես է ծերուկ անտառը կամաց Արձագանք տալիս ջրի աղմուկին: Հովհաննես Թումանյան
  3. (փխբ․) իրարանցում, հուզմունք, շփոթություն
  4. (փխբ․) վեճ, բարձրաձայն ու տաք խոսակցություն
  5. (փխբ․) եռուզեռ, բուռն անցուդարձ, եռուն կյանք ◆ Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ։ (Վահան Տերյան)
  6. (փխբ․) մտավոր կամ հոգեկան բուռն հուզում ◆ Լցված է անհուն իմ հոգին հիմա շփոթ երգերով ու աղմուկներով: Եղիշե Չարենց
  7. (լեզվբ․) ոչ երաժշտական ձայն, ոչ պարբերական ալիքներից ստացվող ձայն ◆ Խուլ բաղաձայնները միայն աղմուկից են բաղկացած։
  8. (թատր․) թատերագիտական, կինո, հեռուստառադիո ստեղծագործությունների արտհայտչամիջոց հանդիսացող ձայները` ի լրումն հնչուն խոսքի և երաժշտության (թնդյուն, ջրի խոխոջ ևն)
  9. (թատր․) խառնաշփոթ ձայների ժխոր
  10. (երաժշտ․) որոշակի բարձրություն չունեցող ձայն (ի տարբերություն երաժշտական ձայնի), որն առաջանում է հնչող մարմնի անհամաչափ տատանումների հետևանքով. մի շարք հարվածային երաժշտական գործիքների արձակած աղմուկը երաժշտական արտահայտչականության հավելյալ տարրն է
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. աղաղակ, աղմուկ-աղաղակ, վայնասուն, ժխոր, գոռոց, գոռգոռոց, բղավոց, գոռում-գոչյուն, գոռում-գոչում, գանչյուն, գանգյուն, ապշոպ (հին), (բնստ․), կառաչ, կառաչյուն, կանչյուն, (ժղ․) բոռոց, բոռբոռոց, բոռբռոց, բռոց, ձայնձայնոց, ձենձենոց, ճղավոց, ղժժոց, ղժղժոց, ղժվժոց, ղժվժյուն, (գվռ․) ուլուլոց, տնկլոց, դմբրտոց, վռվռոց, վլվլոց, վլվլիկ, վլվլուկ, լվլվոց, լվլվիկ, ժվոց, ղալմաղալ
  2. ապշոպ, փոթոթորակ, խուխա, օրում, մուռտ (հնց․)
  3. վժոց, վժվժոց, վժվժյուն, վժժոց, վժլտոց, վժրտոց, տնկլոց, ղալմաղալ, ուլուլոց, դմբրտոց, կեժի, ձենձնոց, վռվռոց, վլվլիկ, վլվլոց, վլվլուկ, լվլվիկ, լվլվոց, պուտուտուց (բրբ․)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. աղմուկ բարձրացնել, աղմուկ հանել
    1. աղմկել
    2. իրարանցում, խառնակ դրություն ստեղծել
    3. չափից ավելի խոսել որևէ բանի մասին, անհարկի դրվատանքներ շռայլել
  2. աղմուկ-աղաղակ - աղմուկ և աղաղակ, գոռում-գոչում
  3. աղմուկ-գոռոց - աղմուկ և աղաղակ, գոռում-գոչում
  4. աղմուկ գցել - աղմկել, գոռգոռալ, գոռում-գոչում բարձրացնել ◆ Սպարապետը վաղը գիշեր կհասնի քաղաքին։ Պատրաստվեցեք։ Հրամայեց՝ հյուսիսից սուտ կռվի աղմուկ գցեք: Դերենիկ Դեմիրճյան

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Աղմուկ: