ոսկոր
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [vɔsˈkɔɾ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ ոս•կոր
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- ողնաշարավոր կենդանիների ու մարդու կմախքի առանձին բաղկացուցիչ մաս
- մահացածի աճյունի մնացորդ՝ մասունք
- ձկան փուշ
- որոշ կենդանիների ժանիքը՝ ատամը՝ եղջյուրը և այլն՝ որպես զանազան իրեր սարքելու նյութ ◆ փղի ոսկոր
- (փխբ․) կաշառք
- (փխբ․) բաժին, մաս
- (փխբ․) կոփվածք, կերտվածք
- (խոհր․) օգտագործվում են արգանակներ ստանալու, ոսկրայուղերն օգտագործելու և այլն նպատակներով
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]- ոսկոր կտրել - ոսկորի պես ամրանալ՝ փայտանալ, ոսկրանալ
- ոսկոր կրծող
- շուն
- (փխբ․) աղքատ, մուրացկան
- ոսկորն ու կաշին մնալ - սաստիկ նիհարել
- ոսկոր սղոցող ցուրտ - սաստիկ՝ մինչև ոսկորներ թափանցող ցուրտ
- ոսկորներ աղալ - սաստիկ ծեծել
- ոսկորներն ընկնել - ազդել ներգործել, տոգորել մի բանով
- ոսկորները խառնշտորել - սաստիկ ծեծել
- ոսկոր(ներ)ը մնալ - սաստիկ նիհարել
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։