Հայերեն
Դասական ուղղագրութեամբ՝ աղմկալի
վանկեր ՝ աղ•մ(ը)•կա•լի
աղմուկ + -ալի
Ածական
աղմկող, աղմուկ բարձրացնող ◆ Պղտոր աղմկալի վտակներով լցվում էին ձորերը։ (Րաֆֆի)
աղմուկով՝ աղաղակով լի ◆ Դեռ քնած էր գեղեցիկ աղմկալի քաղաքը։ (Րաֆֆի)
(փխբ․) որտեղ շատ շարժում՝ կենդանություն կա, հուզումնալից, մարդաշատ, եռուզեռ ունեցող
(փխբ․) բուռն, հախուռն
աղմկալից, աղմկոտ, աղմկուն, աղմկաշատ, աղմկավետ, աղմկահույզ, աղմկավոր, աղմկային, աղմկահար, աղմկահյուս (բնստ․) , աղմկաշունչ, աղմկաձայն, խռովալի, խռովալիր, խռովալից, խռովահույզ, տագնապալի, տագնապալիր, տագնապալից, տագնապահույզ, հուզումնալի, հուզումնալիր, հուզումնալից, անխաղաղ, բազմաժխոր, բազմաղաղակ, ժխորաձմեռ, ժխորուտ
տե՛ս բուռն , հախուռն
աղմուկ առաջացնելով (մակբայ)
Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան , Երևան, «Հայաստան», 1976։
Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան , Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2 ։