Սհինուսա
Կղզի | |
---|---|
Սհինուսա | |
Սհինուսա | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, Փոքր Քիքլատես |
Տարածութիւն | 8,512 քմ² |
ԲԾՄ | 133 մեթր |
Բնակչութիւն |
211 մարդ (2021), 189 մարդ (2001), 195 մարդ (1951)[1], 256 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Փոստային ցուցանիշ | 843 00 |
Սհինուսա (յուն․՝ Σχοινούσα), Էգէական ծովու կղզի, Փոքր Քիքլատես, Քիքլատես, Յունաստան։ Կղզին բնակուած է հնադարէն։ Կը գտնուի Նաքսոս կղզիին հարաւը, Իրաքլիային հիւսիս արեւելքը եւ Քուֆոնիսիային արեւմուտքը։ Նաւակայքն է Մերսինի։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ աւանդութեան, անունը առած է կղզիին վրայ աճող սհինօ σχίνο բոյսէն։ Ուրիշ մեկնաբանութեամբ, անունը առած է վենետիկցի Սհինոզա անունով ազնուականէն։
Սհինուսա ԺԱ․ դարէն Ամորղոս կղզիին վրայ գտնուող Հոզովիոթիսա վանքին սեփականութիւնը եղած է։ 2011-էն կղզին մաս կը կազմէ Նաքսոս եւ Փոքր Քիքլատես քաղաքապետութեան։ Ամենաբարձր գագաթն է Միլոս (133 մ․)։
Բնակչութեան թիւն է 256 (2011-ի մարդահամար)։ Տարածութիւնն է 8,144 քլ․։ Նաւահանգիստն է Մերսինի՝ բնական ապահով ծոց, պատսպարան մը, ուր ապաստան կը գտնեն Էգէական ճամբորդող փոքր նաւեր - զբօսանաւեր։ Կղզին ունի երկու բնակավայր․ Հորա եւ Մեսարիա։ Գլխաւոր գիւղն է Հորա, կառուցուած բարձրութեան մը վրայ՝ Մերսինի նաւահանգիստէն 1,2 քլմ․ հեռու։ Իսկ Մեսարիան, նաւահանգիստէն հեռու է 3 քլմ․։
Հերթական կանոնաւորութեամբ ծովային ճամբով Փիրէային հետ կապուած է։
Բնակիչները երկրագործոըթեամբ, անասնապահութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ կը զբաղին։
Զբօսաշրջիկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հանդարտ կղզի է հարուստ բնական գեղեցկութեամբ։ Վերջին տասնամեակին զբօսաշրջիկութիւնը զարգացած է։ Կը ներգրաւէ հազարաւոր զբօսաշրջիկներ․ տարիէ տարէ անոնց թիւը կ՛ աւելնայ։ Ծովափներն են՝ Մերսինի, Ցիկուրի, Լիվատի, Լիոլիու, Փսիլի Ամօ, Ալմիրօ, Ֆիքիօ, եւայլն․։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Սհինուսա․ նաւակայքը
-
Սհինուսա
-
Սհինուսա կղզին․ նկարուած Նաքսոսի Զաս լեռէն
-
Սհինուսա․ Քիքլատեան մշակոյթի ժամանակաշրջանի պատկերիկ, Ք․Ա․2800-2300․ Աթէնքի Ղուլանտրիս Քիքլատեան Արուեստի թանգարան
-
Մերսինի
-
Նաթուրա 2000 պահպանուած վայր
-
Նաթուրա 2000 պահպանուած վայր
-
Փանայիա եկեղեցի( Ս․Աստուածածին), Հորա
-
Նաքսոսի վաղ Քիքլատեան մշակոյթի հնավայրէն կ՛ երեւի Սհինուսա կղզին
-
Սհինուսա կղզին այդպէս ինչպէս կ՛ երեւի Իրաքլիայէն
-
Հորա
-
Նաթուրա 2000 պահպանուած վայր
-
Նաթուրա 2000 պահպանուած վայր
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ Սհինոս թուփ, 2-5-2018, Է․Փ․Քալիղերու(յունարէն)
- ↑ Մեսարիա, Սհինուսա(յունարէն)[permanent dead link]
- ↑ Հարաւային Էգէական․ բնակչութիւն եւ քաղաքապետութիւններ(անգլերէն),(յունարէն)
- ↑ Յունաստանի Զբօսաշրջիկութիւն․ Քիքլատես(յունարէն)
- ↑ «Քիքլատեսի պատմութիւնը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-05-10-ին։ արտագրուած է՝ 2022-02-12