Սխինուսա
Սխինուսա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Naxos and Lesser Cyclades Municipality? և Schoinoussi commune? |
Վայր | Եգեյան ծով |
Մակերես | 8,512 կմ² |
Բնակչություն | ▼211 մարդ (2021) |
Սխինուսա (հուն․՝ Σχοινούσα), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում՝ Կիկլադյան կղզեախմբում։
2011 թվականի վարչատարածքային բաժանման վերաբերյալ բարեփոխումներից հետո կղզին մտնում է Նաքսոս և Փոքր Կիկլադյան կղզիներ տարածաշրջանային միավորի կամ նոմոսի կազմի մեջ։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Սխինուսա կղզու բնակչությունը կազմում է 256 մարդ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սխինուսա կղզին գտնվում է Հունաստանի հարավ-արևելքում՝ Եգեյան ծովում՝ Կիկլադյան կղզեախմբում։ Այն գտնվում է Նաքսոս կղզուց դեպի հարավ՝ Փոքր Կիկլադյան կղզիների կազմում։
Համարվում է չորրորդ և ըստ բնակչության՝ երկրորդ խոշորագույն կղզին Փոքր Կիկլադներում։ Կղզու տարածքում կան երեք հիմնական բնակավայրեր։ Խորան Սխինուսա կղզու մայրաքաղաքն է, Մերսինին՝ անդրծովյան նավահանգիստը, իսկ Մեսարիան միջին մեծության քաղաք է։
Կղզու տնտեսության գլխավոր ճյուղերն են զբոսաշրջությունն ու ձկնորսությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու անվանման ծագումն անհայտ է։ Ենթադրվում է, որ այս անունը գալիս է Վենետիկի հանրապետության տիրապետության շրջանից և կոչված է ի պատիվ վենետիկյան ազնվական Սխինոզայի։
Սխինուսա կղզին բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակերից։ Այդ մասին վկայում են Սխինուսայում հայտնաբերված հնագիտական գտածոները՝ ի դեմս հին հունական և հռոմեական ավերակների։
Ավերակների թվում են բյուզանդակա եկեղեցիենրի և միջնադարյան ամրոցների մնացորդները։ Տարբեր ժամանակներում կղզին պատկանել է Հին Հունաստանին, Հռոմեական կայսրությանը, Բյուզանդիային, Օսմանյան կայսրությանը, Վենետիկի հանրապետությանը, Հունաստանի թագավորությանը, իսկ ներկայումս՝ Հունաստանի Հանրապետությանը։
Կղզում նկատվում է Կիկլադյան քաղաքակրթության ազդեցությունը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 256 մարդ։ Կղզու բնակիչները հույներն են, որոնք խոսում են հունարենով։
Բնակչությունը դավանում է քրիստոնեություն՝ հույն ուղղափառություն։ 2001 թվականից ի վեր Սխինուսայի բնակչությունը աճի միտում ունի։
Տարի | Բնակչություն |
---|---|
2001 | 206 |
2011 | 256 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սխինուսա» հոդվածին։ |
|