Քոփենհակըն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Քոփենհակըն | |||||
դան․՝ København | |||||
| |||||
Երկիր | Դանիա[1] | ||||
Sophie Hæstorp Andersen?[2] | |||||
Հիմնադրուած է՝ | 1167 | ||||
Առաջին յիշատակում | 11 դար | ||||
Տարածութիւն | 90,90 քմ² | ||||
ԲԾՄ | 14 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | Դանիերէն | ||||
Բնակչութիւն | 644 431 մարդ (1 Յունուար 2022)[3] | ||||
Կը գտնուի ափին | Էրեսուն? | ||||
Ժամային գօտի | ԿԵԺ | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 3 | ||||
Փոստային ցուցանիշ | 1000 | ||||
Մականուն | Tårnenes by, Kongens København, Wonderful Copenhagen, kóngsins Kaupinhafn, kóngsins Kaupinhöfn եւ kóngsins Kaupmannahöfn | ||||
Պաշտօնական կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-da" does not exist։ | ||||
Քոփենհակըն[4] (դան․՝ København [kʰøb̥ənˈhaʊ̯ˀn], հին դան․՝ Køpmannæhafn - «Արեւտրականներու նաւահանգիստ», լատ.՝ Hafnia), Դանիոյ մայրաքաղաքը եւ խոշորագոյն բնակավայրը։ Կը գտնուի Զելանտա, Սթոքհոլմէն եւ Ամագեր կղզիներու վրայ։ Պատմական քաղաքի բնակչութիւնը կը կազմէ աւելի քան 500 հազար մարդ, արուարձաններով՝ աւելի քան 1 մլն մարդ։ Քոփենհակընի մէկ մասը կը կազմէ Քրիստիանիայ ազատ քաղաքը, որ ունի մասամբ ինքնակառավարութիւն։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին անգամ Քոփենհակընը պատմական աղբիւրներուն մէջ յիշատակուած է 1043 թուականին, Հավն նաւահանգիստի անուամբ։ Իսկ 1170 թուականէն անուանուած է Քոփենհակըն։
1254 թուականին ստացած է քաղաքի կարգավիճակ։ 1416-ին անցած է թագաւորի անմիջական իշխանութեան տակ եւ ստացած լայն արտօնութիւններ, իսկ 1433-ին դարձած է թագաւորանիստ քաղաք։
Ճարտարապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քոփենհակընի հին մասին մէջ պահպանուած է նեղ ու ոլորուն փողոցներով միջնադարեան գմբեդաձեւ յատակագիծը։ Ճարտարապետական յուշարձաններէն են՝ Կրիստիանսբորգ պալատ-խորհրդարանը (1733-1740), Բիրժան (1619-1640), Թորտուալսենի թանգարանը (1839-1848), Ռոսենբերկ պալատը (1606-1634), միջնաբերդն (1661), բարոկկո ոճի Շառլոտենբերկ պալատը (1672-1677) եւ Ամալիենբորկ պալատաին համալիրը (շինարարութեան սկիզբը՝ 1750), ռատուշան (1892-1905)։
20-րդ դարու սկիզբէն քաղաքն աճած է դէպի հիւսիս-արեւմուտք եւ հարաւ՝ միաձուլուելով արուարձաններուն, ուր կառուցած են բնակելի համալիրներ։ 20-րդ դարու կառոյցներէն են Գրունդտվիգի եկեղէցին (1921-1940), ռատիօկեդրոնի համալիրը (1938-1945), «ՍԱՍ» օդանաւային ընկերութեան շէնքը (1959)։ Քոփենհակընի զարգացման գլխաւոր յատակագիծը հրապարակած է 1948-ին (ճարտարապետ՝ Ս. Է. Ռասմուսսէն)։
Թատրոններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արքայական թատրոն (Det Kongelige Teater) - Դանիայի ամենամէծ թատրոնը, հիմնադրուած է XVIII դարուն, առաջին ազգային թատրոնն է[5]
- Նոր թատրոն (Det Teater Ny) - Տրամադիկական թատրոն, բացուած 1908 թ. Սեպտեմբեր 19
- Օփերայի տուն (Operaen Pa Holmen) աշխարհի օփերաներու տուներէն ամենահարուստ եւ նորագոյններէն մէկը։[5] Տրամադրուած է Դանիոյ թագավորական թատրոնին
- Թատրոնի տուն (Skuespilhuset) - Տրամադիկական թատրոն։ Տրամադրուած է Դանիոյ թագաւորական թատրոնին
Յայտնի բնակիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հանս Քրիստիան Անդերսեն - գրող եւ բանաստեղծ
- Նիլս Բոր - ֆիզիկոս
- Լիւտվիկ Հոլպերտ - նորվեգա-դանիական գրող, ակնարկագիր, փիլիսոփա, պատմաբան եւ դրամատուրգ
- Սյորէն Կիերկեգոր - փիլիսոփայ, բողոքական աստուածաբան եւ գրող
- Լարս ֆոն Թրիեր - ռեժիսոր, սցենարիստ, փրոտեուսըր, դերասան, մոնդաժող, օպերատոր եւ երգահան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ Københavns Kommunes hjemmeside — Կոպենհագեն.
- ↑ https://www.statbank.dk/BY1 — Danmarks Statistik.
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ 5,0 5,1 Դանիայի Արքայական թատրոնի կայք.Կաղապար:Ref-da
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քոփենհակընի տուրիստական պորտալ և մշակութային տեղեկատու (անգլերէն)
- GoingToCopenhagen.com – Խորհուրդներ եւ զբոսաշրջիկային ուղեցույցներ (անգլերէն)
- Քոփընհակընի տուրիստական կայք (անգլերէն)
- Քոփընհակընի թանգարաններու ժողավածուներ Dansk.ru կայքում Archived 2012-10-31 at the Wayback Machine. (ռուս.)
- Պետական Արուեստներու Թանգարան Archived 2010-03-13 at the Wayback Machine. Կաղապար:Ref-da (անգլերէն)
- Գրականութիւն Քոփենհակընի մասին (անգլերէն)
- Քոփենհակընի պատմութիւն Archived 2015-09-11 at the Wayback Machine. (գերմ.)
|