Բելոստոկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելոստոկ (այլ կիրառումներ)
Բելոստոկ (լեհ.՝ Białystok), քաղաք Լեհաստանի հարավ-արևելքում՝ Սուպրասլ գետի ափին։ Պոդլյասյան վոևոդության վարչական կենտրոնը՝ 292 150 մարդ բնակչությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելոստոկում գտնվող տարածքը պատկանում էր մազովեցկյան իշխաններին և Տևտոնյան միաբանությանը․ 14-րդ դարում եղել է Լիտվական մեծ իշխանություն կազմում, որպես քաղաք։
Ըստ լեգենդների, քաղաքը հիմնադրել է Լիտվական մեծ իշխանություն իշխան Գեդիմինը՝ 1320 թվականին։ Քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակումները եղել են 1320 թվականից՝ Կազիմիր IV իշխանի արձանագրություններից, որտեղ նշվում է, որ Բելո գետի ափին գտնվում է խոշոր քաղաք։
1547 թվականին քաղաքի կառավարումը անցավ Վեսելովսկիների ընտանեկան իշխանությանը։ Իշխանական տունը քաղաքում կառավարում է քարե ամրոց և եկեղեցի։
1645 թվականին իշխանության անկումից հետո քաղաքը անցել է Ստեֆան Չարնեցկուն, ի շնորհակալություն Շվեդիայի դեմ մղվող կռիվներում ունեցած մեծ ներդրման համար։
Չորս տարի անց, որպես իր դստեր օժիտ, Բելոստոկ քաղաքի կառավարությունը զիջել է իր դիրքերը։
15-ից 16-րդ դարում Բելոստոկը համարվում էր Լեհաստանի թագավորության և տարածաշրջանի արվեստի և գիտության կենտրոններից մեկը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելոստոկը Լեհաստանի հյուսիս-արևելքի ամենամեծ քաղաքն է։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 53°07′ հս․ լ. 23°10′ ավ. ե.HGЯO: Գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից 188 կմ, իսկ Բելառուսի սահմանից 54 կմ հեռավորության վրա։ Երկաթուղային հանգույց է։
Քաղաքը իր անվանումը ստացել է Բելո գետի անունից, քանի որ գտնվում է այդ գետի ջրափի եզրին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելոստոկը գտնվում է Լեհաստանի հյուսիսում՝ Բելառուսի սահմանի մոտ, որտեղ արձանագրվում են Լեհաստանի ամենացուրտ ձմեռները։ Միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է −5°С, իսկ ամենացածր ջերմաստիճանը արձանագրվել է մինչև −34 °C:
Ամռանը համեմատաբար ավելի տաք է։ Հուլիս ամսվա կեսերին ջերմաստիճանը արձանագրվում է միջինում 17 °C, սակայն կարող է հասնել մինչև 33 °C-ի։ Տեղումների միջին քանակը՝ 550 մմ տարվա կտրվածքով։
Białystok 2000–2012ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 12 (54) |
16 (61) |
20 (68) |
24 (75) |
30 (86) |
30 (86) |
33 (91) |
36 (97) |
31 (88) |
22 (72) |
12 (54) |
11 (52) |
36 (97) |
Միջին բարձր °C (°F) | 0 (32) |
2 (36) |
6 (43) |
13 (55) |
19 (66) |
22 (72) |
24 (75) |
23 (73) |
18 (64) |
12 (54) |
4 (39) |
1 (34) |
12 (53.6) |
Միջին օրական °C (°F) | −2.5 (27.5) |
−1.5 (29.3) |
1.5 (34.7) |
7.5 (45.5) |
12.5 (54.5) |
16 (61) |
18 (64) |
17 (63) |
12.5 (54.5) |
8 (46) |
1.5 (34.7) |
−1.5 (29.3) |
7.75 (45.95) |
Միջին ցածր °C (°F) | −5 (23) |
−5 (23) |
−3 (27) |
2 (36) |
6 (43) |
10 (50) |
12 (54) |
11 (52) |
7 (45) |
4 (39) |
−1 (30) |
−4 (25) |
2.83 (37.09) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −38 (−36) |
−25 (−13) |
−23 (−9) |
−7 (19) |
−3 (27) |
1 (34) |
5 (41) |
2 (36) |
−4 (25) |
−10 (14) |
−16 (3) |
−26 (−15) |
−38 (−36) |
Տեղումներ մմ (դյույմ) | 30 (1.18) |
20 (0.79) |
30 (1.18) |
30 (1.18) |
50 (1.97) |
70 (2.76) |
70 (2.76) |
70 (2.76) |
50 (1.97) |
40 (1.57) |
40 (1.57) |
40 (1.57) |
580 (22.83) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 8 | 7 | 8 | 8 | 8 | 10 | 10 | 9 | 9 | 8 | 10 | 10 | 106 |
Միջ. անձրևոտ օրեր | 7 | 7 | 8 | 9 | 7 | 8 | 8 | 7 | 8 | 9 | 9 | 6 | 93 |
Միջ. ձնառատ օրեր | 9 | 10 | 7 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 7 | 41 |
Միջին ամսական արևային ժամ | 36.1 | 58.0 | 124.6 | 190.1 | 252.6 | 255.3 | 258.0 | 250.7 | 158.6 | 96.1 | 36.5 | 24.5 | 1741,6 |
Աղբյուր #1: Weatherbase[3] | |||||||||||||
Աղբյուր #2: ClimateData.eu[4][5] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://encyklopedia.pwn.pl/haslo/Bialystok;3877124.html
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/062013761011-0922410?var-id=1639616&format=jsonapi
- ↑ «Weatherbase: Historical Weather for Białystok, Poland». Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Climate Białystok – Poland». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Historical Weather Readings Białystok – Poland». Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Białystok sunshine – Poland». Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելոստոկ» հոդվածին։ |
|