Ժան Լուի Տրենտինյան
Ժան Լուի Տրենտինյան ֆր.՝ Jean-Louis Trintignant | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Piolenc[4][5][6] |
Մահացել է | հունիսի 17, 2022[7][6][8] (91 տարեկան) |
Մահվան վայր | Collias[9][6] |
Գերեզման | cimetière du Pont-de-Justice[10] |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Պոլ Սեզանի համալսարան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, աուդիոգրքեր կարդացող, բնավորության դերասան, ավտոարշավորդ, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Ընտրանի | Եվ Աստված ստեղծեց կնոջը, Տղամարդ և կին և The Conformist? |
Ծնողներ | հայր՝ Raoul Trintignant?, մայր՝ Claire Trintignant? |
Ամուսին(ներ) | Ստեֆան Օդրան, Nadine Trintignant? և Marianne Hoepfner? |
Երեխա(ներ) | Մարի Տրենտինյան և Vincent Trintignant? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ժան-Լուի Տրենտինյան (ֆր.՝ Jean-Louis Trintignant, դեկտեմբերի 11, 1930[1][2][3][…], Piolenc[4][5][6] - հունիսի 17, 2022[7][6][8], Collias[9][6]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Լուի Տրենտինյանը ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Վոքլյուզ դեպարտամենտի Պյոլենկ համայնքում` հարուստ ձեռնարկատիրոջ ընտանիքում։ Մանկության տարիներին նա երազում էր դառնալ հայտնի ավտոմրցարշավորդ, ինչպիսիք էին իր հորեղբայրներ Լուի և Մորիս Տրենտինյանները։ 1942 թվականին, 12 տարեկանում նա հմայված էր Ժակ Պրևերի, Գիյոմ Ապոլիների և Լուի Արագոնի պոեզիայով։ 1949 թվականին, 19 տարեկանում, լինելով Էքս-ան-Պրովանս քաղաքի համալսարանի ուսանող-իրավաբան, դիտում է Մոլիերի «Ագահը» պիեսի ներկայացումը` Շառլ Դյուլենի բեմադրությամբ։ Այդ պիեսը բեկումնային էր նրա կյանքում և նա լքելով համալսարանը, որոշում է թատերական արվեստի դասընթացներ անցնել Փարիզում` Շառլ Դյուլենի և Տանյա Բալաշովայի մոտ։
1951 թվականին կայանում է նրա դեբյուտը թատրոնում, որտեղ նա հանդես է գալիս «Յուրաքանչյուրին ըստ պահանջի» և «Մակբեթ» պիեսներում։ Դրանից հետո նա կինեմատոգրաֆիայի ինստիտուտում սովորում է ռեժիսուրա։
1956 թվականին, մի քանի դրվագային դերերից հետո, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանվում է Քրիստիան-Ժակի «Եթե ողջ աշխարհի տղաները» կինոնկարում։ Նույն թվականին, Բրիժիտ Բարդոյի հետ միասին նկարահանվել է Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարում։ Նրա սիրավեպը Բրիժիտ Բարդոյի հետ, ով այն ժամանակ Ռոժե Վադիմի կինն էր, մեծ աղմուկ բարձրացրեց և հանգեցրեց Ռոժե Վադիմի և Բրիժիտ Բարդոյի ամուսնալուծությանը։ Այնուհետև, Ժան-Լուի Տրենտինյանը երեք տարով մեկնել է զինվորական ծառայության, այդ ընթացքում լինելով Գերմանիայում և Ալժիրում։ Նրա երկարատև բացակայությունը և Բրիժիտ Բարդոյի կապը երաժիշտ Ժիլբեր Բեկոյի հետ, հանգեցրին նրանց հարաբերությունների խզմանը։
Վերադառնալով բանակից, նա խաղացել է թատրոնում, կերտելով Համլետի դերը, իսկ 1959 թվականին, Ռոժե Վադիմի շնորհիվ կրկին վերադարձել է կինո և խաղացել նրա «Վտանգավոր կապեր» կինոնկարում` Ժերար Ֆիլիպի, Ժաննա Մորոյի, Աննետ Ստրոյբերգի և Բորիս Վիանի հետ միասին։ 1966 թվականին, Անուկ Էմեի հետ միասին նկարահանվել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» կինոնկարում։ Այդ ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» և երկու «Օսկար» մրցանակների։
Այդ տարիներին նա Ռոմի Շնայդերի և Անրի Սերրի հետ միասին նկարահանվել է Ալեն Կավալյեի «Մենամարտ կղզում» (1962 թ.), Իվ Մոնտանի հետ Կոստա-Գավրասի «Զեթ» (1969 թ.) կինոնկարներում։ Վերջին կրինոնկարում խաղացած դերի համար, 1967 թվականին, Կաննի կինոփառատոնում արժանացել է տղամարդու լավագույն դերի համար մրցանակի։ Այդ տարիներին Ժան-Լուի Տրենտինյանը զբաղվում է ավտոմրցաշարերով և մասնակցում բազմաթիվ մրցավազքերի։
1990-ական թվականներին հիմնականում խաղում էր մարդատյացների և ցինիկների։ 1996 թվականին նա գտել էր նոր զբաղմունք` խաղողի մշակությունը։ 2003 թվականին, իր դստեր` Մարի Տրենտինյանի հետ միասին ասմունքում էր բեմից։ Ժան-Լուի Տրենտինյանին հաջողությունը կրկին ժպտաց, երբ 2012 թվականին նկարահանվեց Միխայել Հանեկեի «Սեր» կինոնկարում` ստանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ։ Որպես ռեժիսոր, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանել է «Մի լարված օր» (1973 թ.) և «Լողի ուսուցիչը» (1979 թ.) ֆիլմերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Ժան-Լուի Տրենտինյանը ամուսնացել է դերասանուհի Ստեֆան Օդրանի հետ, սակայն շուտով բաժանվել են, իսկ Ստեֆան Օդրանն ամուսնացել է ռեժիսոր Կլոդ Շաբրոլի հետ։
Երկրորդ անգամ ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Նադին Մարկանի հետ և ունեցել երեք երեխա։ Նրանց դուստրը` Մարի Տրենտինյանը, ով նույնպես դերասանուհի էր, 2003 թվականին սպանվել էր իր ընկերոջ, երաժիշտ Բերտրան Կանտաի կողմից ծեծի ենթարկվելով։
Երրորդ անգամ Ժան-Լուի Տրենտինյանը ամուսնացել էր դերասանուհի Շանտալ Նոբելի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1956 | Եթե ողջ աշխարհի տղաները | Si tous les gars du monde... | Ժան-Լուի |
1956 | Փողոցների օրենքը | La Loi des rues | Իվ |
1956 | Եվ Աստված ստեղծեց կնոջը | Et Dieu... créa la femme | Միշել Տարդյե |
1956 | Կանանց ակումբը | Club de femmes | Միշել |
1959 | Վտանգավոր կապեր | Les liaisons dangereuses | Դանսենի |
1959 | Դաժան ամառ | Estate violenta | Կառլո Կարեմոլի |
1960 | Հազարերորդ պատուհանը | La millième fenêtre | Ժորժ |
1960 | Ճակատամարտ Աուստերլիցի մոտ | Austerlitz | - |
1961 | Մարդասպանը ելնում է ստվերից | Pleins feux sur l'assassin | Ժան-Մարի դե Կերլոգեն |
1961 | Ատլանտիդա | Antinea, l'amante della città sepolta | Պիեռ |
1961 | Երեք ճշմարտությունների ջրհորը | Le puits aux trois vérités | - |
1961 | Զարկող սրտով | Le coeur battant | Ֆրանսուա |
1961 | Խաղ իրականության հետ | Le jeu de la vérité | - |
1962 | Հորացիոս 62 | Horace 62 | Ժոզեֆ Ֆաբիան |
1962 | Յոթ մահացու մեղք | Les sept péchés capitaux | Բեռնար |
1962 | Մենամարտ կղզում | Le combat dans l'île | Կլեմենտ Լեսեր |
1962 | Վազանց | Il sorpasso | Ռոբերտո Մարիանի |
1963 | Հաջողություն | Il successo | Սերջիո |
1963 | Դղյակը Շվեդիայում | Château en Suède | Էրիկ |
1964 | Սպասասրահ | Les pas perdus | Ժորժ |
1964 | Սուլողները | Les siffleurs | - |
1964 | Մատա Հարի. Գործակալ H21 | Mata Hari, agent H21 | կապիտան Ֆրանսուա Լասալ |
1964 | Դժոխք | L'enfer | Մարսել 2 |
1965 | Բարեհաճ պատահար | La bonne occase | Ժակ Դանզաս |
1965 | Ես սպանում եմ, դու սպանում ես | Io uccido, tu uccidi | Ջաննի Սանտի |
1965 | Ցասկոտ Անժելիկան | Merveilleuse Angélique | Կլոդ Լե Պտի |
1965 | Մարդասպանը ննջավագոնում | Compartiment tueurs | Էրիկ Գրանդեն |
1966 | Տասնյոթերորդ երկինքը | Un garçon, une fille. Le dix-septième ciel | Ֆրանսուա |
1966 | Տղամարդը և կինը | Un homme et une femme | Ժան-Լուի Դյուրոկ |
1966 | Այրվու՞մ է արդյոք Փարիզը | Paris brûle-t-il? | կապիտան Սերժ |
1966 | Անդրեվրոպական ճեպընթաց | Trans-Europ-Express | Էլիաս |
1966 | Երկար ուղի | La longue marche | Ֆիլիպ |
1967 | Հևոցով | Col cuore in gola | Բեռնար |
1967 | Իմ սեր, իմ սեր | Mon amour, mon amour | Վինսենթ |
1968 | Մահը, որ ձու էր ածել | La morte ha fatto l'uovo | Մարկո |
1968 | Եղնիկներ | Les Biches | Պոլ |
1968 | Մարդը, ով ստում է | L'homme qui ment | Ժան Ռոբեն, Բորիս Վարիսա |
1968 | Լռակյացը (Մեծ լռություն) | Il grande silenzio | Գորդոն կրտսեր |
1968 | Անառակը | La matriarca | դոկ. Կառլո Դե Մարշ |
1969 | Զեթ | Z | հետաքննիչ Քրիստոս Սարձետակիս |
1969 | Եթե կարող ես, արի երեկոյան ընթրելու | Metti, una sera a cena | Միշել |
1969 | Գիշերը Մոդի մոտ | Ma nuit chez Maud | Ժան-Լուի |
1969 | Հանցագործություններ առևանգողը | Le voleur de crimes | Ժան Ժիրո |
1969 | Այդքան քնքուշ, այդքան այլասերված | Così dolce... così perversa | Ժան Ռեյն |
1969 | Ամերիկացին | L'américain | Բրունո |
1970 | Կոնֆորմիստը | Il conformista | Մարչելո Կլերիչի |
1970 | Գաղտնի մտադրություններ | Las secretas intenciones | Միգել |
1970 | Անպիտանը | Le voyou | Սիմոն Դյուրոկ |
1971 | Կավի պատնեշներ | Remparts d'argile | - |
1971 | Առանց որևէ պատճառի | Sans mobile apparent | Ստեֆան Կարելա |
1971 | Ափիոն և մահակ | L'opium et le baton | - |
1972 | Նապաստակի վազքը դաշտերով | La course du lièvre à travers les champs | Անտոն Կարդո |
1972 | Առևանգում Փարիզում | L'attentat | Ֆրանսուա Դարիեն |
1972 | Մարդը մահացել է | Un homme est mort | Լուսիեն Բելոն |
1973 | Մի լարված օր | Une journée bien remplie ou Neuf meurtres insolites dans une même journée par un seul homme dont ce n'est pas le métier | - |
1973 | Իմանալն արգելված է | Défense de savoir | Ժան-Պիեռ |
1973 | Գնացք | Le train | Ժյուլիեն |
1973 | Պարահանդեսի ջութակները | Les violons du bal | Լուի (Միշել) |
1974 | Խելացնոր ոչխարը | Le Mouton enragé | Նիկոլյա Մալլե |
1974 | Փախուստ | L'escapade | Ֆերդինանդ |
1974 | Գաղտնիք | Le secret | Դավիդ |
1974 | Խաղ կրակի հետ | Le jeu avec le feu | Ֆրանս |
1975 | Ագրեսիա | L'agression | Պոլ Վարլին |
1975 | Ոստիկանական պատմություն | Flic Story | Էմիլ Բյուիսոն |
1975 | Սանտյագոյում անձրև է գալիս | Il pleut sur Santiago | սենատոր |
1975 | Կիրակնօրյա կինը | La donna della domenica | Մասիմո Կամպի |
1976 | Մահ ծրագրավորող համակարգիչը | L'ordinateur des pompes funèbres | Ֆրեդ Մալոն |
1976 | Ամուսնական ճամփորդություն | Le voyage de noces | Պոլ Քարտեր |
1976 | Տարտարյան անապատ | Il deserto dei tartari | ավագ բժիշկ Ռովին |
1977 | Ուղևորները | Les passagers | Ալեքս Մուանո |
1977 | Գործ | L'affaire | - |
1977 | Փորձ | Repérages | Վիկտոր |
1978 | Ուրիշի փողերը | L'argent des autres | Անրի Ռանյե |
1979 | Լողի ուսուցիչը | Le maître-nageur | - |
1979 | Մելանխոլիկ փոքրիկը | Melancoly Baby | Պիեռ |
1980 | Սանդղավանդ | La terrazza | Էնրիկո Դ'Օրսի |
1980 | Բանկիրուհին | La banquière | Հորաս Վաննիստեր |
1980 | Ես ձեզ սիրում եմ | Je vous aime | Ժուլիեն |
1981 | Մարդասպանը, ով անցնում է | Un assassin qui passe | Ռավիկ |
1981 | Սիրային կիրք | Passione d'amore | բժիշկ |
1981 | Մալվիլ | Malevil | Ֆուլբերտ |
1981 | Խոր ջրեր | Eaux profondes | Վիկ Ալլեն |
1981 | Տղամարդկային գործ | Une affaire d'hommes | Լուի |
1981 | Հատուցման օրը | Le grand pardon | կոմիսար Դյուշե |
1982 | Մարդասպանների ծառուղին | Boulevard des assassins | Դանիել Սալմոն |
1982 | Գիշերը Վարենում (Նոր աշխարհ) | La Nuit de Varennes | մսյո Սոս |
1983 | Ուղիղ սրտին | Colpire al cuore | Դարիո |
1983 | Կրեդո | Credo | պրոֆեսոր Լենսկի |
1983 | Գոնե կիրակին շուտ գար (Ուրախ կիրակի) | Vivement dimanche! | Ժյուլիեն Վերսել |
1983 | Կրիմինալ ոստիկանություն | La crime | Քրիստիան |
1983 | Կրակի տակ | Under Fire | Մարսել Ժազի |
1984 | Այդպիսին է իմ ցանկությունը | Le bon plaisir | նախագահ |
1984 | Ոչ մեկի կանայք | Femmes de personne | Միշել |
1984 | Կեցցե կյանքը | Viva la vie! | Ֆրանսուա |
1984 | Հաջորդ ամառ | L'été prochain | Պոլ |
1985 | Գնալ, վերադառնալ | Partir, revenir | Ռոլան Ռիվյեր |
1985 | Ժամադրություն | Rendez-vous | - |
1985 | Համազարկ սև գոմեշի վրա | Sortüz egy fekete bivalyért | - |
1985 | Արծաթագույն աչքերով մարդը | L'homme aux yeux d'argent | Մայեն |
1986 | Տղամարդը և կինը քսան տարի անց | Un homme et une femme, 20 ans déjà | Ժան-Լուի Դյուրոկ |
1986 | Իմ կյանքի կինը | La femme de ma vie | Պիեռ |
1986 | 15 օգոստոսի | 15 août | - |
1987 | Բեղավորը | Le moustachu | գեներալ Ժերար |
1987 | Խաբուսիկ հովիտը | La vallée fantôme | Պոլ |
1989 | «Պալաս-հոթել» զետեղարանը | Bunker Palace Hôtel | Հոլմ |
1990 | Ժյուլի դե Կարնելան | Julie de Carneilhan | Հերբերտ դ'Էսպիվանտ |
1991 | Շնորհակալ եմ, կյանք | 'Merci la vie' | SS-ի սպա |
1992 | Դատավարություն Վալյադոլիդում | La controverse de Valladolid | Գինես դե Սեպուլվեդա |
1993 | Հրեշտակի բնազդը | L'instinct de l'ange | Էդուարդ |
1994 | Երեք գույն. Կարմիր | Trois couleurs: Rouge | դատավոր |
1994 | Նայիր, ինչպես են մարդիկ ընկնում | Regarde les hommes tomber | Մարքս |
1995 | Ֆիեստա | Fiesta | - |
1996 | Բոլորին անհայտ հերոսը | Un héros très discret | Ալբերտ |
1996 | Կանացի խռովություն | L'insoumise | - |
1996 | Տիկո Մուն | Tykho Moon | - |
1998 | Նրանք, ովքեր ինձ սիրում են, կգնան գնացքով | Ceux qui m'aiment prendront le train | Լուսիեն Էմմերիշ |
2003 | Ջենիսն ու Ջոնը | Janis et John | Կենոն |
2012 | Սեր | Amour | Ժորժ Լորան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 aveleyman.com
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://jeanmoust.com/index.cfm?page=Artist-Index&cat=4148&subcat=7610&aid=599603&artist=Muynck,%20Andreas%20Peter%20Victor%20van
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.spaghetti-western.net/index.php/Jean-Louis_Trintignant
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.elmundo.es/cultura/cine/2022/06/17/62ac992afc6c83cf658b458f.html
- ↑ 8,0 8,1 8,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 9,0 9,1 9,2 Midi Libre (ֆր.) — 1944. — ISSN 0397-2550; 2263-5629
- ↑ https://cimetieres.nimes.fr/?state=annuaire&letter=T&page=42&def=69259&width1=789&width2=350&nbCol=1
- ↑ European Film Awards Winners 2012 — European Film Academy.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Լուի Տրենտինյան» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Հունիսի 17 մահեր
- 2022 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- 20-րդ դարի դերասաններ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Թատրոնի դերասաններ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Աուդիոգիրք կարդացողներ
- Ֆրանսիացի ավտոարշավորդներ