Բյութանիա
Արտաքին տեսք
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Հին Հռոմ, Թուրքիա |
---|---|
Կարգավիճակ | նահանգ, պատմական պետություն, շրջան և պատմական շրջան |
Հիմնադրված է | մ. թ. ա. 322 և մ. թ. ա. 297 թ. |
Բյութանիա (հուն․՝ Βιθυνία, լատին․՝ Bithynia), մ.թ.ա. 5-րդ դարից մինչ մ.թ.ա. 64 թ. Փոքր Ասիայի հյուսիսում գոյություն ունեցած թագավորություն։ Աչքի էր ընկնում բարձր մշակույթով և զարգացած քաղաքներով (Նիկոմեդիա, Քաղկեդոն և այլն)։ Մ.թ.ա. 64 թ. միացվում է Պոնտոսին և ընդգրկվում Հռոմեական պետության կազմի մեջ՝ որպես մեկ վարչական միավոր՝ պրովինցիա։ Գրավել է Փոքր Ասիա թերակղզու հյուսիսարևմտյան՝ Սև և Մարմարյա ծովերին հարող մասը։ Վարչական տեսակետից Բյութանիայի մեջ մտել են հայաբնակ մի քանի գավառներ՝ Նիկոմիդիա (Իզմիթ), Ատաբազար, Գասթեմունի, Բուրսա և այլն։ Պատմական Բյութանիայից Երևան են ներգաղթել գլխավորապես Ատաբազարի և Նիկոմեդիայի հայերի բեկորները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 587)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյութանիա» հոդվածին։ |
|