Jump to content

Զիմբաբվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիմբաբվեի Հանրապետություն
Զիմբաբվե
դրոշ
Դրոշ

Զինանշան
Նշանաբան՝
Unity, Freedom, Work
Միություն, Ազատություն, Աշխատանք
Օրհներգ՝ «Kalibusiswe Ilizwe le Zimbabwe»
դիրքը
դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Հարարե
Պետական լեզուներ Անգլերեն
Կառավարում Նախագահական հանրապետություն
Անկախություն Մեծ Բրիտանիայից 
 -  Հայտարարված նոյեմբերի 11 1965 
 -  Ճանցված ապրիլի 18 1980 
Տարածք
 -  Ընդհանուր 390 580 կմ² 
 -  Ջրային (%) 1
Բնակչություն
 -  2005 նախահաշիվը 12 746 990 
 -  Խտություն 32 /կմ² 
 /մղոն²
Արժույթ Չկա
Ազգային դոմեն .zw
Հեռախոսային կոդ +263

Զիմբաբվեի Հանրապետությունը (անգլ.՝ Republic of Zimbabwe, մինչև 1980 թ. Հարավային Ռոդեզիա) գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։

Երկրի գրեթե ողջ տարածքը զբաղեցնում են 800–1500 մ բարձրության Մատաբելե և Մաշոնա սարավանդները։ Առավել բարձրադիր է երկրի արևելյան մասը (Ինյանգան լեռ՝ 2596 մ)։

Կլիման արևադարձային է։ Խոշոր գետերն են Զամբեզին և Լիմպոպոն։

XIX դարի 80-ական թվականներից Զիմբաբվեն գտնվում էր Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ։ 1895 թվականից կոչվել է Հարավային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ 19531963 թվականներին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում։ 1970 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվեց Ռոդեզիայի Հանրապետություն, 1980 թվականի փետրվարից՝ Զիմբաբվեի Հանրապետություն։

Բնակչության կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի բնակչության 97%-ը աֆրիկացիներ են (մաշոնաներ, մատաբելեներ և այլք)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմբաբվեի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են։ Արդյունահանում են քրոմիտներ, ոսկի, երկաթ, պղինձ։ Կան մետաղաձուլական, մեքենաշինական, սննդի, փայտամշակման ձեռնարկություններ։ Մշակում են ծխախոտ, շաքարեղեգ, բամբակենի, եգիպտացորեն, գետնանուշ և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիմբաբվե» հոդվածին։
Վիքիճամփորդն ունի Զիմբաբվեին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 283