Jump to content

Լեո XIII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լևոն XIIIից)
Լեո XIII
լատին․՝ Leo PP. XIII
 
Կրթություն Պապական Եկեղեցական ակադեմիա և Պապական Գրիգորյան համալսարան
Գիտական աստիճան երկու իրավունքների դոկտոր
Մասնագիտություն Լատինական կաթոլիկ քահանա, Monsignor, նունցիա, արքեպիսկոպոս, գրող և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն իտալ.՝ Gioacchino Vincenzo Raffaele Luigi Pecci[1]
Ծնունդ մարտի 2, 1810(1810-03-02)[2][3][4][…]
Կարպինետո-Ռոմանո, Առաջին ֆրանսիական կայսրություն[5]
Մահ հուլիսի 20, 1903(1903-07-20)[2][3][6][…] (93 տարեկան)
Հռոմ, Իտալիա[5] կամ Վատիկան[7]
Թաղված է Լաթերանյան բազիլիկ եկեղեցի, Tomb of Leo XIII
Դինաստիա՝ House of Pecci
Հայր Domenico Lodovico Pecci?
Մայր Anna Francesca Prosperi Buzi?
 
Ստորագրություն Изображение автографа
|


Լեո XIII կամ Լուիջի Պեչչի, իսկ աշխարհիկ կյանքում՝ Վինչենցո Ջոակինո Ռաֆայել Լուիջի (լատին․՝ Leo PP. XIII,, իտալ.՝ Vincenzo Gioacchino Raffaele Luigi Pecci, մարտի 2, 1810(1810-03-02)[2][3][4][…], Կարպինետո-Ռոմանո, Առաջին ֆրանսիական կայսրություն[5] - հուլիսի 20, 1903(1903-07-20)[2][3][6][…], Հռոմ, Իտալիա[5] և Վատիկան[7]), Հռոմի պապ (1878 թվականի փետրվարի 20-ից մինչև 1903 հուլիսի 20-ը)։

Լեո XIII-ը հրատարակել է 88 էնցիկլիկ, որն ավելին է, քան իր նախորդներից կամ հաջորդներից որևէ մեկը։ Հռոմի պապերի շարքում նա ամենաերկարակյացն է եղել։ Տոնգայի թագավոր Ջորջ Տուպոու I-ի մահից հետո (1893 թվականի փետրվարի 18-ից մինչև իր մահը՝ 1903 թվականի հուլիսի 20-ը) եղել է աշխարհում գործող պետության ղեկավարներից ամենատարեցը։ Ըստ իր ղեկավարած տարիների (որը կազմել է 25 տարի և 5 ամիս) զբաղեցրել է երրորդ տեղը՝ Պիոս IX-րդից (1846-1878) և Հովհաննես Պողոս II-ից (1978-2005) հետո։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի պապ Լեո XIII

Վինչենցո Ջոակինո Ռաֆայել Լուիջին՝ Պեչչի կոմսը, ծնվել է 1810 թվականի մարտի 2-ին, Կարպինետո Ռոմանոյում՝ Անանյիի մոտ, հռոմեացի արիստոկրատների հարուստ ընտանիքում։ Վիտերբոյում և Հռոմում ուսումնասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն և իրավունք։ Եղել է շատ ընդունակ և բազմակողմանի զարգացած մարդ։ Լատիներեն բանաստեղծություններ է գրել, իսկ Դանթեն մեջբերել է հիշողությամբ:1836 թվականին դարձել է աստվածաբանության դոկտոր, ինչպես նաև՝ քաղաքացիական և եկեղեցական իրավունքի դոկտոր։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1837 թվականի փետրվարի 14-ին Գրիգոր XVI-ը նրան նշանակել է իր անձնական պրելատ[Ն 1], նախքան 1837 թվականի դեկտեմբերի 31-ին նրա քահանա ձեռնադրվելը։ Շուտով Պեչչին Բենևենտոյում նշանակվել է պապական լեգատ[Ն 2], որտեղ նա ջանադիր միջոցներ է ձեռնարկել ավազակությունը վերացնելու համար։ Այնուհետև նա ուղարկվել է Բրյուսել՝ որպես պապական նունցիա, սակայն 33-ամյա դիվանագետը չի կարողացել վերջ դնել տարաձայնություններին, որոնք ծագել էին տեղի ճիզվիտների և եպիսկոպոսականների միջև։ Ջակոմո Անտոնելիի կողմից նշանակվելով պետքարտուղար՝ 1843 թվականի հունվարի 27-ից մինչև 1846 թվականի հունվարի 19-ը, եղել է Դամիատի տիտղոսակիր արքեպիսկոպոս։ 1846 թվականին նշանակվել է եպիսկոպոս Պերուջի եպիսկոպոսությունում, որը ղեկավարել է մոտ 30 տարի։

1853 թվականին ստացել է կարդինալի գլխարկ։ Մնացել է Հռոմեական Կուրիայից (Սուրբ Աթոռի և Վատիկանի գլխավոր վարչական մարմին և գլխավորներից մեկը Կաթոլիկ եկեղեցում) հեռու, քանի որ հավանություն չի տվելլ կարդինալ-պետքարտուղարի պահպանողական ուղղվածությունը։ Միայն Վատիկանի առաջին վեհաժողովի խորհրդակցությունների ժամանակ է ակտիվ մասնակցություն ունեցել՝ աչքի ընկնելով իր ունեցած բազմակողմանի գիտելիքներով և այն ժամանակվա Եվրոպայի սոցիալ-քաղաքական իրողություններին տեղյակ լինելով։

1877 թվականին, Ջակոմո Անտոնելլիի մահից հետո, Պեչչին նշանակվել է կարդինալ-կամերլենգո (պապական գույքի կառավարիչ)։ Իտալիայի միավորումից հետո դարձել է առաջին պապ։ Պապական պետության լուծարումից հետո Լեո XIII- ը ստիպված է եղել գերագույն իշխանություն գործադրել Կաթոլիկ եկեղեցում, իսկ ստեղծված պայմանները նրան ստիպել են մշակել Հռոմի պապի գործառույթների նոր մոդել, որի անսխալական իշխանությունն ու գերակայությունը ճանաչվել են դոգմա, սակայն նրա իշխանության սահմանները և՛ քաղաքական, և՛ ներքին եկեղեցական ոլորտներում զգալիորեն սահմանափակ էին։ Թեև սկզբում մտադրվել էր լքել Հռոմը, բայց իր պետքարտուղար կարդինալ Ռամպոլայի խորհրդով որոշել է մնալ «Վատիկանի բանտարկյալ» («узником Ватикана»)։ Ընդ որում, կարդինալ Ռամպոլան այդ ժամանակ համարվում էր պապական քաղաքականության հիմնական շարժիչ ուժը։

Շատերն սպասում էին, որ Լեո XIII-ը հաշտվելու է աշխարհիկ իշխանության կորստի հետ, քանի որ նա համարվում էր Պիոս IX-ի անհաշտ քաղաքականության հակառակորդը, սակայն պապը հաստատել է կոնկլավի կողմից կազմված բողոքը Հռոմը իտալացիների կողմից գրավված լինելու դեմ և իր առաջին էնցիկլիկում (энциклик) պահանջել է աշխարհիկ իշխանության վերականգնում։ Ձգտել է ուժեղացնել պապականության կարևորությունը կաթոլիկ եկեղեցու ազդեցությունն ամրապնդելու և ընդլայնելու միջոցով ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Արևելքում և իրեն համարել է ոչ թե որպես աշխարհիկ իշխանությունից զրկված, այլ միլիոնավոր կաթոլիկների առաջնորդ։

Ամուր պահելով եկեղեցու դերի միջնադարյան հայացքները՝ ձգտել է իրեն ենթարկել մշակութային և հասարակական հոսանքները. մի շարք էնցիկլիկներով դատապարտել է նոր գիտությունը և նոր փիլիսոփայությունը՝ նրանց առաջ խնդիր դնելով հաստատել բացահայտ ճշմարտությունները և հայտարարելով Թովմաս Աքվինացուն՝ որպես փիլիսոփայի և գիտնականի իդեալ։ Լեո XIII-ը կարողացել է հասնել արևմտաեվրոպական պահպանողական տարրերի զգալի մասի ղեկավարի դիրքին, որը հմտորեն օգտագործել է ի շահ եկեղեցու, հասնելով Գերմանիայում մշակութային պայքարի (գերմ.՝ Kulturkampf)[8] ընթացքում ընդունված կաթոլիկության դեմ կայացրած որոշումների մեծ մասի չեղարկմանը։ Կարգադրել է ֆրանսիական հոգևորականությանը դադարացնել պետության դեմ պայքարը և այդպիսով, Ֆրանսիայում մասամբ հաշտեցրել է եկեղեցուն և պետությանը։

Տիրապետել է ֆրանսերենին և գերմաներենին, ինչը թույլ էր տալիս նրան օտար դիվանագետների հետ շփվել առանց վկաների։ Նրա անձնական պրելատը եղել է գերմանացի նշանավոր պատմաբան Իոհանն Յասենը։ Կյանքի վերջին տարիներին Լեո XIII- ը կարդինալ Ռամպոլային է փոխանցել Կաթոլիկ եկեղեցու ղեկավարման իր գործառույթների զգալի մասը։ 1903 թվականի փետրվարի 20-ին հանդիսավոր կերպով նշել է իր՝ Հռոմի պապի աթոռին նշանակվելու 25-րդ տարելիցը։ Նույն թվականի հուլիսի 20-ին մահացել է։ Լեո XIII պապը հուղարկավորվել է Լաթերանի բազիլիկ եկեղեցում։

«Rerum novarum» և այլ էնցիկլիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rerum novarum» էնցիկլիկը 1894 թվականի մայիսի 15-ից ձևավորել է Հռոմեական կաթոլիկ սոցիալական ուսմունքի առաջին թեզիսները, որը Լեո XIII- ի իրավահաջորդները լրացրել և փոփոխել են՝ հասարակական-քաղաքական փոփոխված պայմաններին համապատասխան։

1894 թվականի հունիսի 20-ի Praeclara Gratulationis էնցիկլիկը դատապարտել է մասոնությունը և պարունակել է Արևելքի քրիստոնյաներին (Ուղղափառ եկեղեցի), հատկապես սլավոններին ուղղված կոչ, միավորվել «Հռոմեական հայրապետ»-ի գերագույն իշխանության ներքո[9]։ Ուղղափառները համարում էին, որ 1895 թվականի օգոստոսին էնցիկլիկի թեզիսները աստվածաբանական և պատմականորեն հերքվել են Կոստանդնուպոլսի պատրիարք Անֆիմ VII- ի և նրա Սինոդի կողմից[10]։

1896 թվականի սեպտեմբերին հրապարակված Apostolicæ Curæ բուլլայում (միջնադարյան պապական փաստաթուղթ կապարե կնիքով), հաստատել է անգլիկյան ձեռնադրության ընդհանուր անվավերությունը[11]։ Այն հերքվել է հաջորդ տարվա փետրվարին Saepius Officio հաղորդագրության միջոցով, որը ստորագրել են Կենտերբերի արքեպիսկոպոս Ֆեդերիկ Տեմպոլը և Յորսկիի արքեպիսկոպոս Վիլյամ Մակլագանը։

Լեո XIII. դիվանագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո XIII պապը կարդինալ Ռամպոլլայի հետ մեծ ջանքեր է գործադրել, որ եվրոպական երկրներում պահպանի կաթոլիկ եպիսկոպոսության աստիճանը։ Համաձայնագիր է կնքվել Գերմանական կայսրության հետ։ Բիսմարկը ստացել է Քրիստոսի շքանշան, իսկ Վիլհելմ II կայսրը Վատիկանում երկու անգամ այցելել է Լեո XIII-ին։ Պապը ֆրանսիացի կաթոլիկներին տրամադրել էր հանրապետական համակարգի հետ հաշտվելուն։ Լեո XIII-ը կապեր է որոնել նույնիսկ անգլիկանների հետ, որպեսզի հասնի նրանց հաշտեցմանը առաքելական մայրաքաղաքի հետ։ Այդ ընթացքում նա կարդինալ է նշանակել կաթոլիկություն ընդունած Ջոն Նյումենին(1801—1890): Ավելի բարդ էին առաքելական մայրաքաղաքի և Ավստրիայի միջև հարաբերությունները, որը շարունակում էր պահպանել իոսիֆիզմի ավանդույթները։ Պետական քարտուղարության դիվանագիտական ակտիվությունը այնքան էլ չէր բարձրացրել պապականության հեղինակությունը, որպեսզի այն պապական պետության վերականգնման համար հույս փայփայեր, դրա փոխարեն ուղի է հարթել քրիստոնեական ժողովրդավարության ճակատի քաղաքական համախմբման համար, որը ակտիվ քայլեր է ձեռնարկել աշխատավորության շրջանում սոցիալիզմի և կոմունիզմի ազդեցության դեմ պայքարում։ Լեո XIII պապի ձեռքբերումներից հարկ է նշել Թովմա Աքվինացու փիլիսոփայության վերածնունդը (որի փիլիսոփայությունը պապը համարում էր վարդապետական և աստվածաբանական կաթոլիկ մտքի հիմքը), ինչպես նաև աստվածաշնչյան գրականության տարբեր ասպեկտների ուսումնասիրությունների և աստվածաշնչյան հնագիտության զարգացուը։ Պապը կարգադրել է բացել եկեղեցական արխիվները կաթոլիկ հաստատություններում սովորողների համար, սակայն իր հսկողությունից բաց չթողնելով նրանց ուսումնասիրությունների արդյունքները և դրանց բովանդակությունը։

Էնցիկլիկների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեո XIII
Ծաղրանկար
Կադր առաջին կինոնկարահանումից Իտալիայում.
Լեո XIII-ն օրհնում է տեսախցիկը 1898թ.
  • Inscrutabili Dei Consilio (1878 թվականի ապրիլի 15)
  • Quod Apostolici Muneris (1878 թվականի դեկտեմբերի 28)
  • Aeterni Patris (1879 թվականի օգոստոսի 4)
  • Arcanum divinae sapientia (1880 թվականի փետրվարի 10)
  • Grande Munus (1880 թվականի սեպտեմբերի 30)
  • Sancta Dei Civitas (1880 թվականի դեկտեմբերի 3)
  • Diuturnum illlud (1881 թվականի հունիսի 29)
  • Licet Multa (1881 թվականի օգոստոսի 3)
  • Etsi Nos (1882 թվականի փետրվարի 15)
  • Auspicato Concessum (1882 թվականի սեպտեմբերի 17)
  • Cum Multa (1882 թվականի դեկտեմբերի 8)
  • Supremi Apostolatus Officio (1883 թվականի սեպտեմբերի 1)
  • Nobilissima Gallorum Gens (1884 թվականի փետրվարի 8)
  • Humanum Genus (1884 թվականի ապրիլի 10)
  • Superiore Anno (1884 թվականի օգոստոսի 30)
  • Immortale Dei (1885 թվականի նոյեմբերի 1)
  • Spectata Fides (1885 թվականի նոյեմբերի 27)
  • Quod Auctoritate (1885 թվականի դեկտեմբերի 22)
  • Iampridem (1886 թվականի հունվարի 6)
  • Quod Multum (1886 թվականի օգոստոսի 22 )
  • Pergrata (1886 թվականի սեպտեմբերի 14)
  • Vi E Ben Noto (1887 թվականի սեպտեմբերի 22)
  • Officio Sanctissimo (1887 թվականի դեկտեմբերի 22)
  • Quod Anniversarius (1888 թվականի ապրիլի 1)
  • In Plurimis (1888 թվականի մայիսի 5)
  • Saepe Nos (1888 թվականի հունիսի 24)
  • Libertas praestantissimum donum (1888 թվականի հունիսի 22)
  • Quam Aerumnosa (1888 թվականի դեկտեմբերի 10)
  • Etsi Cunctas (1888 թվականի դեկտեմբերի 21)
  • Exeunte Iam Anno (1888 թվականի դեկտեմբերի 25)
  • Magni Nobis (1889 թվականի մարտի 7)
  • Quamquam Pluries (1889 թվականի օգոստոսի 15)
  • Sapientiae christianae (1890 թվականի հունվարի 10)
  • Dall’alto Dell’apostolico Seggio (1890 թվականի հոկտեմբերի 15)
  • Catholicae Ecclesiae (1890 թվականի նոյեմբերի 20)
  • In Ipso (1891 թվականի մարտի 3)
  • Rerum Novarum (1891 թվականի մայիսի 15)
  • Pastoralis (1891 թվականի հունիսի 25)
  • Pastoralis Officii (1891 թվականի սեպտեմբերի 12)
  • Octobri Mense (1891 թվականի սեպտեմբերի 22)
  • Au Milieu Des Sollicitudes (1892 թվականի փետրվարի 16 )
  • Quarto Abeunte Saeculo (16 июля 1892 թվականի հուլիսի 16)
  • Magnae Dei Matris (1892 թվականի սեպտեմբերի 8)
  • Custodi Di Quella Fede (1892 թվականի դեկտեմբերի 8)
  • Inimica Vis (1892 թվականի դեկտեմբերի 8)
  • Ad Extremas (1893 թվականի հունիսի 24)
  • Constanti Hungarorum (1893 թվականի սեպտեմբերի 2)
  • Laetitiae Sanctae (1893 թվականի սեպտեմբերի 8)
  • Providentissimus Deus (1893 թվականի նոյեմբերի 18)
  • Praeclara Gratulationis Publicae (1894 թվականի հունիսի 20)
  • Litteras A Vobis (1894 թվականի հուլիսի 2)
  • Iucunda Semper Expectatione (1894 թվականի սեպտեմբերի 8)
  • Orientalium Dignitas (1894 թվականի նոյեմբերի 30)
  • Christi Nomen (1894 թվականի դեկտեմբերի 24)
  • Longinqua (1895 թվականի հունվարի 6)
  • Permoti Nos (1895 թվականի հունիսի 10)
  • Adiutricem (1895 թվականի սեպտեմբերի 5)
  • Ad Anglos (1895)
  • Insignes (1896 թվականի մայիսի 1)
  • Satis Cognitum (1896 թվականի հունիսի 29)
  • Apostolicae Curae (1896 թվականի սեպտեմբերի 15)
  • Fidentem Piumque Animum (1896 թվականի սեպտեմբերի 20)
  • Divinum Illud Munus (1897թվականի մայիսի 9)
  • Militantis Ecclesiae (1897 թվականի օգոստոսի 1)
  • Augustissimae Virginis Mariae (1897 թվականի սեպտեմբերի 12)
  • Affari Vos (1897 թվականի դեկտեմբերի 8)
  • Caritatis Studium (1898 հուլիսի 25)
  • Spesse Volte (1898 թվականի օգոստոսի 5)
  • Quam Religiosa (1898 թվականի օգոստոսի 16)
  • Diuturni Temporis (1898 թվականի սեպտեմբերի 5)
  • Quum Diuturnum (1898 թվականի դեկտեմբերի 25)
  • Testem benevolentiae nostrae (1899 թվականի հունվարի 22)
  • Annum Sacrum (1899 թվականի մայիսի 25)
  • Depuis Le Jour (1899 թվականի սեպտեմբերի 8)
  • Paternae (1899 թվականի սեպտեմբերի 18)
  • Omnibus Compertum (1899 թվականի հուլիսի 21)
  • Au Milieu (1899)
  • Tametsi Futura Prospicientibus (1900 թվականի նոյեմբերի 1)
  • Graves de Communi Re (1901 թվականի հունվարի 18)
  • Gravissimas (1901 թվականի մայիսի 16)
  • Reputantiubus (1901 թվականի օգոստոսի 20)
  • Urbanitatis Veteris (1901 թվականի նոյեմբերի 20)
  • In Amplissimo (1902 թվականի ապրիլի 15)
  • Quod Votis (1902 թվականի ապրիլի 30)
  • Mirae Caritatis (1902 թվականի մայիսի 28)
  • Quae Ad Nos (1902 թվականի նոյեմբերի 22)
  • Fin Dal Principio (1902 թվականի դեկտեմբերի 8)
  • Dum Multa (1902 թվականի դեկտեմբերի 24)

Լեո XIII-ը գրականության և արվեստի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պրելատ - բարձրաստիճան քահանա
  2. Լեգատ - Հռոմի պապի դեսպան
  3. գերմ.՝ Sebastian Kneipp – Ein großes Leben[12]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Լեո, Հռոմի պապեր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Լեո XIII (Ջիոակինո, կոմս Պեչչի)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 (unspecified title) — P. http://webdept.fiu.edu/~mirandas/bios1853—ii.htm#Pecci.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Aubert R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 ODIS — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://www.odis.be/lnk/PS_10473
  8. БРЭ/«Культуркампф»
  9. http://www.papalencyclicals.net/Leo13/l13praec.htm
  10. «Ἐκκλησιαστικὴ Ἀλήθεια». 1895, սեպտեմբեր 2, № 31, «Окружное патріаршее и синодальное посланіе константинопольской церкви по поводу энциклики Льва XIII о соединеніи церквей отъ 20 іюня 1894 года». СПб., 1896 (ռուս.).
  11. http://www.unavoce.ru/library/apostolicae_curae.html
  12. «Sebastian Kneipp - Der Wasserdoktor». KINO (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո XIII» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 592