Հերակլիոսի թոռը։ Նրա օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ է մղել արաբների դեմ։ Կայսրությանը սպառնացել են նաև սլավոններն ու լանգոբարդները։ Երկրի ներսում տեղի են ունեցել ավագանու ապստամբություններ։ Հայաստանում Կոստաս II-ը ձգտել է դիմակայել արաբներին և այն պահել իր գերիշխանության տակ։ Կուրապաղատի պատվաստիճան է շնորհել և Հայոց իշխան նշանակել Վարազտիրոց իշխանին, որի մահից հետո՝ նրա որդի Սմբատին։
Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբ, կուսակալ Մուավիայի միջև դաշինքից հետո, 653-ին, Կոստաս II-ը մեծ բանակով արշավել է Հայաստան, գրավել Դվինը, պաշտոնանկ արել Թեոդորոս Ռշտունուն, Հայոց իշխան նշանակել ոմն Մավրիանոսի, իսկ Մուշեղ Մամիկոնյանին՝ հայոց հեծելազորի հրամանատար։ Կոստաս II-ի գահակալության վերջին շրջանում հայերը, ապստամբելով արաբների դեմ, հպատակություն են հայտնել նրան։ Կոստաս II-ը Համազասպ Մամիկոնյանին շնորհել է կուրապաղատի պատվաստիճան և նշանակել Հայոց իշխան։ Կոստաս II-ը Պոլսի պատրիարքի հետ հրապարակել է հրովարտակ, որով հայերին պարտադրել է հավատի միաբանություն հույների հետ, բայց մերժվել է Դվինի ժողովում (648)։ Սպանվել է դավադրաբար, Սիրակուսեում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 623)։