Jump to content

Մամբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամբա
Սև մամբա
Սև մամբա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Ընտանիք Elapidae
Ցեղ Դենդրոասպիս
Լատիներեն անվանում
Dendroaspis
տեսակներ
  • Դենդրոասպիս անգաստիսեպա
  • Դենդրոասպիս ջեյմսոնի
  • Դենդրոասպիս պոլիլեպիս
  • Դենդրոասպիս վիրիդիս
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS LC
NCBI 177584

Մամբա (անգլ.՝ MambasԱսպիդների ընտանիքի Դենդրոասպիդ (Dendroaspis) ցեղին պատկանող (բառացիորեն նշանակում է երեք ասպ) արագաշարժ թունավոր օձերի տեսակ։ Ներկայումս հայտնի են գոյություն ունեցող չորս տեսակ, որոնցից երեքը ծառաբնակ են ու կանաչ գույնի, մինչդեռ, այսպես կոչված սև մամբան՝ Դենդրոասպիս պոլիլեպիսը (Dendroaspis polylepis), հիմնականում հանդիպում է հողի վրա ու սովորաբար շագանակագույն կամ մոխրագույն է։ Այս չորս տեսակները տարածված են Ենթասահարական Աֆրիկայի տարբեր շրջաններում, և բոլորն էլ վախ են ներշնչում այս տարածքներում, հատկապես սև մամբան։ Աֆրիկայում մամբաների մասին կան բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ[1][2][3]։

Մամբաների երեք կանաչ տեսակները ծառաբնակ են, մինչդեռ սև մամբան հիմնականում հանդիպում է հողի վրա։ Սև մամբան Աֆրիկայի ամենամեծ ու ամենաթունավոր օձերից մեկն է։ Բոլոր չորս տեսակները ակտիվ ցերեկային որսորդներ են՝ որսում են թռչուններ, մողեսներ և մանր կաթնասուններ, իսկ գիշերային ժամերին որոշ տեսակներ, հատկապես հողային սև մամբան, թաքնվում են բնում։ Մամբան կարող է տարիներ շարունակ մնալ նույն բնի մեջ։

Մամբաներն ու կոբրաները պատկանում են միևնույն ընտանիքին՝ ասպիդներին։ Կոբրաների նման մամբան կարող է վեր բարձրանալ ու գլխարկի տեսք ընդունել, սակայն մամբայի գլխարկն ավելի նեղ ու երկար է, քան կոբրայի որոշ տեսակների ավելի լայն գլխարկը, ինչպիսիք են, օրինակ՝ Ասիայի որոշ շրջաններում հանդիպող ակնոցավոր օձերը։ Վտանգի դեպքում մամբաները սովորաբար բացում են իրենց բերանները․ սև մամբայի բերանի մեջ սև է, ինչը սպառնալիքն էլ ավելի արտահայտիչ է դարձնում։ Բացի այդ, մամբան առաջ ձգվելու սովորություն ունի՝ ի տարբերություն կոբրայի, որն ուղիղ կանգնում է։

Սև մամբաների շուրջ տարածված պատմությունները, որ նրանք հետապնդում ու հարձակվում են մարդկանց վրա՝ շատ տարածված են, բայց իրականում օձերը հիմնականում խուսափում են մարդկանցից[4]։ Հետապնդման առավել ակնհայտ դեպքերը, հավանաբար, օրինակն են այն բանի, երբ վկաներն օձի հարձակման փորձը շփոթում են նրանց՝ դեպի բույնը ետ նահանջելու հետ, երբ մարդը հայտնվում է հենց դրա ճանապարհին[5]։ Սև մամբան սովորաբար իր արագությունն օգտագործում է վտանգից խուսափելու համար, և մարդիկ նրանց աչքերով գիշատիչներ են, այլ ոչ թե զոհ[1]։

Բոլոր մամբաները սաստիկ թունավոր են։ Սև մամբայի չմշակված խայթոցների դեպքում մահացությունը կազմում է 100%[4][6]։ Մամբայի մյուս տեսակները շատ ավելի քիչ են վտանգավոր. նրանց թույները պակաս թունավոր են (համաձայն LD50 ուսումնասիրությունների), և նրանց բարկացնելու դեպքում սովորաբար այնքան էլ ագրեսիվ ու բռնկվող չեն, և այդքան շատ թույն դուրս չեն տալիս։ Շնորհիվ հակաթույների լայն առկայության՝ մահվան դեպքերը շատ ավելի հազվադեպ են դարձել։

Մամբայի թույները հիմնականում բաղկացած են նեյրոտոքսիններից (հայտնի են որպես դենդրոտոքսիններ)։ Բացի նեյրոտոքսիններից, բաղկացած են նաև կարդիոտոքսիններից[1][7] և ֆասիկուլիններից[8][9]։ Թույնի բաղադրիչները ներառում են նաև կալցիկլուդին, որը արևելյան կանաչ մամբայի թույնի ու կալցեպեպտինի հիմնական բաղադրիչն է և հանդիսանում է նաև սև մամբայի թույնի բաղադրիչ մաս։ Նույն տեսակների և ենթատեսակների միջև տարբեր դեպքերի թունավորումը կարող է մեծապես տարբեր լինել՝ կախված մի քանի գործոններից, ներառյալ աշխարհագրական տարածաշրջանը։ Նույնիսկ եղանակն ու օձի ընդունած դիրքը կարող են ազդել թունավորման ատիճանի վրա։ Առանց համապատասխան առաջին բուժօգնության ու հակաթույնի կիրառման՝ խայթոցը կարող է մարդու համար մահացու լինել, քանի որ այն արգելափակում է թոքերն ու սիրտը։

Նախքան հակաթույների հասանելիությունը, մամբաների կողմից թունավորումները մահացության բարձր ցուցանիշներ են գրանցել։

Մամբայի տոքսիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամբայի տոքսինը (կամ դենդրոտոքսին) բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝ տարբեր թիրախների համար․

  • Դենդրոտոքսին 1, արգելակում է K+ ուղիները՝ աղիքային հարթ մկանների նախնական ու հետսինապտական մակարդակում։ Այն նաև արգելակում է Ca2± զգայուն K+ - ուղիները՝ առնետների կմախքային մկաններից, որոնք ընդգրկված են հարթ երկշերտերում (Kd = 90 նմ 50 մմ KCl)
  • Դենդրոտոքսին 3, արգելակում է ացետիլխոլին M4 ընկալիչները։
  • Դենդրոտոքսին 7, սովորաբար անվանում են ուսկարինիկ տոքսին 7 (MT7), արգելակում է ացետիլխոլին M1 ընկալիչները։

Կարգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Dendroaspis» բառը ծագել է հին հունական déndron (δένδρον) բառից՝ բառացիորեն «ծառ»[10] և «ասպիս» (ασπίς), որը նշանակում է «վահան»[11]։ Սա նաև նշանակում է կոբրա կամ պարզապես օձ, մասնավորապես օձ՝ գլխարկով (վահանով)[12]։ Այն անգլերեն «asp» բառի աղբյուրն է։ Հին տեքստերում «ասպիսը» կամ «ասպը» հաճախ վերաբերում էին եգիպտական կոբրային (Naja haje)՝ նկատի ունենալով նրա՝ վահանի նման գլխարկը[12]։ Այսպիսով, «Դենդրոասպիս» բառացիորեն նշանակում է ծառի անցք` արտացոլելով դրանց ցեղի տարբեր տեսակների մեծ մասի ծառի վրա լինելու բնույթը։ Ցեղի մասին նկարագրությունն առաջին անգամ տվել է գերմանացի թռչնաբան և հերպետոլոգ Հերման Շլեգելը 1848 թվականին[13]։

Ներկայումս մամբայի հայտնի տեսակներից երեքը՝ կանաչ են, իսկ մյուսը կոչվում է սև մամբա՝ չնայած որ ընդհանուր առմամբ շագանակագույն կամ մոխրագույն մարմնին ունի։

Տարածում և բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև մամբաները բնակվում են Հարավային ու Արևելյան Աֆրիկայի սավաննաներում ու քարքարոտ բլուրներում։ Սրանք Աֆրիկայի ամենաերկար թունավոր օձերն են, որոնց երկարությունը հասնում է մինչև 14 ոտնաչափ, չնայած որ 8,2 ոտնաչափը միջինից ավելին է։ Դասվում են նաև աշխարհի ամենաարագ օձերի շարքում, որոնք ժամում սողում են մինչեւ 12,5 մղոն արագությամբ[1][5]։

Տեսակներ[14] Հեղինակություն[14] Պատկեր Ենթատեսակներ[14] Ընդհանուր անուն Աշխարհագրական շրջանակ
Դենդրոասպիս անգաստիսեպա (Էնդրյու Սմիթ, 1849)
0 Արևելյան կանաչ մամբա Հանդիպում է Քենիայում, Տանզանիայում, Մալավիում, Մոզամբիկում, Զիմբաբվեում, Սվազիլենդում, Հարավային Աֆրիկայի արևելյան մասում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Հարավային Սուդանում, Սուդանում, Նիգերում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Չադում։
Դենդրոասպիս ջեյմսոնի (Թոմաս Ստյուարտ Թրեյլ, 1843)
2 Ջեյմսոնի մամբա Հանդիպում է Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Սուդանում, Գաբոնում, Անգոլայում, Զամբիայում, Կոնգոյի Հանրապետությունում, Կամերունում, Նիգերիայում, Քենիայում, Ուգանդայում, Ռուանդայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Բենինում, Գանայում։
Դենդրոասպիս պոլիլեպիս (Ալբերտ Գյունտեր, 1864)
0 Սև մամբա Հանդիպում է Արևելյան Աֆրիկայի եւ Հարավային Աֆրիկայի հյուսիս-արևելքում գտնվող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Հարավ-Արեւմտյան Սուդանից Եթովպիա ընկած տարածքում, Էրիթրեայում, Սոմալիում, Քենիայում, Արևելյան Ուգանդայում, Տանզանիայում, Մոզամբիկի հարավում, Սվազիլենդում(Էսվատինի), Մալավիում, Զամբիայում, Զիմբաբվեում, Լեսոթոյում, Ռուանդայում, Ջիբութիից և Բոտսվանայից մինչև Կվազուլու֊Նատալ, Նամիբիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ-արևելյան մասում։
Դենդրոասպիս վիրիդիս (Էդուարդ Հոլոուել, 1844)
0 Արևմտյան կանաչ մամբա Հանդիպում է միայն Արևմտյան Աֆրիկայում գտնվող Հարավային Սենեգալում, Գամբիայում, Գվինեա Բիսաուում, Գվինեայում, Սիերա Լեոնեում, Լիբերիայում, Կոտ դ'Իվուարում, Գանայում, Տոգոյում, Բենինում, եւ հարավ-արևմտյան Նիգերիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «National Geographic (Black Mamba, Dendroaspis polylepis)». National Geographic Society. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. «African myths exaggerate their capabilities to legendary proportions; Black mambas are shy and will almost always seek to escape when confronted.»
  2. Jan Knappert (1985 թ․ հունվարի 1). Myths and Legends of Botswana, Lesotho, and Swaziland. Brill Archive. էջեր 53–. ISBN 90-04-07455-4.
  3. Alfred Burdon Ellis (1887). South African Sketches. Chapman and Hall, Limited. also at: [1]
  4. 4,0 4,1 O'Shea, Mark (2005). VENOMOUS SNAKES OF THE WORLD. multiple places: US and Canada: Princeton University Press; Europe: New Holland (UK) Ltd. էջեր 78–79. ISBN 978-0-691-15023-9. «...in common with other snakes they prefer to avoid contact;...Of the three species of green mambas...;...from 1957 to 1963...including all seven black mamba bites - a 100 per cent fatality rate»
  5. 5,0 5,1 The new encyclopedia of Reptiles (Serpent). Time Book Ltd. 2002.
  6. Davidson, Terence. «Immediate First Aid». University of California, San Diego. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. «Putative cardiotoxicity of the venoms of three mamba species». Wilderness & Environmental Medicine. 7 (2): 115–21. 1996 թ․ մայիս. doi:10.1580/1080-6032(1996)007[0115:PCOTVO]2.3.CO;2. PMID 11990104. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  8. Fasciculin
  9. «Neurotoxins in Snake Venom». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  10. «dendro-». Collins English Dictionary - Complete & Unabridged 10th Edition. HarperCollins Publishers. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  11. «Definition of "aspis" - Collins English Dictionary». collinsdictionary.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  12. 12,0 12,1 «aspis, asp». Dictionary.com Unabridged. Random House. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  13. «Dendroaspis». Միավորված տաքսոնոմիական տեղեկատվական ծառայություն.
  14. 14,0 14,1 14,2 «Dendroaspis». Integrated Taxonomic Information System. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամբա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամբա» հոդվածին։