Jump to content

Ապահունիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապահունիք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՏուրուբերան
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմհեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից)
Պատմական շրջան(ներ)Մեծ Հայք

Ապահունիք (նաև՝ Աբագունիք[1]), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում[1], Տարածվում էր Վանա լճի առափնյա շրջաններում[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում էր Հարքից հյուսիս-արևելք՝ Արածանիի ափերին։

Այլ անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահունիք գավառի հետ է նույնացվում Հնագույն Հայաստանում եղած Աբագունիք երկրամասը[1]։ Բացի այդ, «Աբաենի» անունով այն հիշատակված է Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար I-ի կողմից մ․ թ․ ա․ 1114 թվականին Նաիրիում նվաճված 23 երկրների շարքում, որը Գրիգոր Ղափանցյանը տեղադրում է հետագայի Մանազկերտի և Բագրևանդի միջև։

Տանուտիրական Հայքի դարաշրջանում, պատկանել է Հայկ Նահապետից սերած Ապահունիների իշխանական տանը։ Գավառի տարածքում էին գտնվում Մանավազկերտ քաղաքը և Ծումբ բերդը։

Գավառի նշանավոր պատմական վայրերից էր Թոնդուրակ (Թոնդրակա) բնակավայրը, որից իր անունն է ստացել 9-11-րդ դարերում Հայաստանում լայն տարածում ստացած թոնդրակյան աղանդավորական շարժումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 1 — 992 էջ։
  2. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայաստանի պատմական աշխարհագրություն», Թ.Խ. Հակոբյան, «Միտք», Երևան, 1981։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 501