Jump to content

Բողնոփոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բողնոփոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը գտնվում է Գաջենագետի (այժմ` Մաշավերա) վտակ Բոլնիս գետի ձորահովտում։ Կենտրոնը Բոլնիս (Բողնիս) ավանն էր (հետագայում` Բոլնիս-Խաչեն գյուղը)։

387 թվականից հետո միացվել է Վրաց աշխարհին։ Բողնոփորը, ըստ երևույթին, Գուգարաց բդեշխության կենտրոնական գավառն էր, որտեղ պիտի գտնվեր բդեշխների նստավայր Ցուրտավ կամ Գաջենք քաղաքը, որը տեղադրվում է Գաջենագետի (վրացերեն` Քցիա) միախառնման տեղում (այժմյան Բոլնիսի Արուխլո գյուղի մոտ)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 515