Դոդոմա
Քաղաք | ||
---|---|---|
Դոդոմա | ||
Dodoma | ||
Երկիր | Տանզանիա | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Շրջան | Դոդոմա շրջան | |
Համայնք | Dodoma Region? և Dodoma Urban District? | |
Հիմնադրված է | 1906 թ. | |
Մակերես | 2576 կմ² | |
ԲԾՄ | 1120 մետր | |
Խոսվող լեզուներ | Անգլերեն, Սվահիլի | |
Բնակչություն | ▼213 636 մարդ (2020) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | dodoma.go.tz | |
| ||
Դոդոմա (սվահիլի և անգլ.՝ Dodoma), Տանզանիայի մայրաքաղաքն է[1] և Դոդոմա շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքը նախկին մայրաքաղաք Դար-Էս-Սալամից գտնվում է 486 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ ▼213 636 մարդ (2020)։
Բնական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոդոման գտնվում է Տանզանիայի կենտրոնական մասում, 1290 մ բարձրություն ունեցող սարահարթի վրա, Հնդկական օվկիանոսի արևելյան առափնյայից 320 կմ հեռավորության վրա։ Քաղաքի և դրա արվարձանների բնական պայմանները բնորոշվում են մերձհասարակածային մուսոնային կլիմայի ազդեցությամբ։ Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կազմում է +26 °C, հուլիսին՝ +17 °C: Տեղումների տարեկան քանակը՝ մոտ 1000 մմ։
Անձրևների սեզոնը տևում է նոյեմբերից մինչև մայիս։ Չոր սեզոնը, երբ տեղումները գրեթե բացակայում են, տևում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Գարնան ամիսներին բավականին առատ տեղումները տեղում են համարյա ամեն օր։
Քաղաքը գտնվում է ցածրախոտ սավաննաների զոնայում, որին բնորոշ են ակացիաները և փշոտ թփուտները։ Բուսականությունից կան նաև կամֆորայի ծառը և փշատերև ծառատեսակները։ Մայրաքաղաքի արվարձաններում կարելի է հանդիպել աֆրիկյան վայրի կենդանիների բազմաթիվ ներկայացուցիչների՝ այծքաղների տարբեր տեսակներ, կապիկներ, ընձուղտներ, փղեր, ռնգեղջյուրներ, առյուծներ, ընձառյուծեր, վագրակատուներ, գետաձիեր, վագերիաձիեր և այլն։ Այստեղ հանդիպում են էկզոտիկ փետուրներով բազմաթիվ թռչուններ և աֆրիկյան ջայլամ։
Բնակչություն, լեզու, կրոնադավանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոդոմայի բնակչության թիվը ավելի քան 320 հազար մարդ է։ Մայրաքաղաքում բնակվում են աֆրիկյան ժողովրդների ներկայացուցիչներ՝ նյամվեզի, ջագա, հայա, տոգո, մասաի և այլք։ Նրանք կազմում են քաղաքի բնակիչների գրեթե 99%-ը։ Մնացյալները կազմում են արաբական և եվրոպական երկրներից ներգաղթածների ժառանգներ։ Պետական լեզուներն են համարվում անգլերենը (տարածված է գործնական ոլորտում) և սվահիլին։ Դոդոմայի բնակչության մեջ գերակշռում են քրիստոնյաները (նաև կաթոլիկները) և մուսուլմանները։ Մայրաքաղաքի փոքրաթիվ բնակիչներ դավանում են ավանդական տեղական կրոնները։
Մշակութային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանզանիայի ժամանակակից մայրաքաղաքը աղքատ է ճարտարապետական հուշարձաններով։ Դրանք հիմնականում կենտրոնացած են Դար-Էս-Սալամում։ Դոդոմայի ոչ մեծաթիվ տեսարժան վայրերից հարկ է առանձնացնել նախագահական և կառավարական նստավայրերի և երկաթուղային կայարանի շենքերը, որը կառուցվել է XX դարի սկզբին Գերմանիայից եկած բանվորների կողմից։
Բացի այդ, քաղաքում է գտնվում սիկհերի սուրբ տաճարը, որի տերերը ճանապարհորդներին հյուրասիրում են թեյով և քաղցրավենիքներով։ Դոդոմայում է գտնվում նաև երկրաբանության թանգարանը։
2007 թվականին հիմնադրվել են երկու բարձրագույն հաստատություններ՝ Տանզանիայի Սուրբ Հովհաննեսի համալսարանը[2] (պատկանում է Տանզանիայի Անգլիական եկեղեցուն) և Դոդոմայի պետական համալսարանը[3]։ Տարրական կրթությունը կարելի է ստանալ անվճար, իսկ միջնակարգ կրթությունը դպրոցներում վճարովի է։ Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ծառայությունները գտնվում են նախկին մայրաքաղաք Դար-Էս-Սալամում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկաթուղային կայարան
-
Առևտրային կետերը Դոդոմայում
-
Քաղաքի կենտրոնը
-
Քաղաքի կենտրոնական մզկիթը
-
Դոդոմայի օդանավակայանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Tanzania National Website
- ↑ Танзанийский университет Святого Иоанна
- ↑ «Университет Додомы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոդոմա քաղաքի և դրա արվարձանների լուսանկարները Արխիվացված 2007-09-30 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոդոմա» հոդվածին։ |
|
|