Պունտա դել Էստե
Բնակավայր | ||
---|---|---|
Պունտա դել Էստե | ||
իսպ.՝ Punta del Este | ||
Երկիր | Ուրուգվայ | |
Համայնք | Maldonado Department? | |
Հիմնադրված է | 1829 թ. | |
Մակերես | 20,35 կմ² | |
ԲԾՄ | 11 մետր | |
Բնակչություն | 9277 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Հեռախոսային կոդ | 42 | |
Փոստային դասիչ | 20100 | |
Պաշտոնական կայք | maldonado.uy/?mi=PuntadelEste#municipio | |
| ||
Պունտա դել Էստե (անգլ.՝ Punta del Este, Իսպաներեն արտասանություն՝ [ˈpunta ðel ˈeste]), առողջարանային քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Մալդոնադո դեպարտամենտում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Մշտական բնակչության թվաքանակը շուրջ 9.280 է[1], ամռանը բնակիչների թիվը մեծապես ավելանում է։
Քաղաքը պատկերավոր կերպով հաճախ անվանում են «հարավի Մոնակո», «Ատլանտյանի մարգարիտ», «Հարավային Ամերիկայի Հեմփտոն», համեմատում են Մայամիի, Կաննի հետ[2][3][4]։
Պունտա դել Էստեի ուշագրավ տեսարժանություններից հսկա ձեռքի են Լա Մանո արձանը, Սանտորինիի ոճով կառուցված Կասապուեբլո համալիրը, Enjoy Punta del Este հյուրանոցա-խաղատնային համալիրը, Լա Բառայի շքեղ շրջական, Պուենտե Գարսոն կամուրջը, Գոռիտի կղզյակը[5], հազվագյուտ ծառատեսակներով հայտնի Արբորետում Լուսիչ բուսաբանական այգին, Ծովի թանգարանը, համաշխարհային առևտրի կենտրոնը[6]... Քաղաքի գեատեսիլ հրապարակներից մեկում, որը կրում է Հայաստանի Հանրապետության անունը, տեղադրված է հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալներով Պունտա դել Էստեի մշտական բնակչության թվաքանակը եղել է 9.277[1] (Intendencia Departamental de Maldonado-ի տվյալներով՝ ամբողջ համայնքի բնակչների ընդհանուր թիը հասել է մոտավորապես 15 հազարի)[7]։ Քաղաքում արձանագրվել է 23.954 տուն, բնակարան, կացարան[8]՝ ամբողջ համայնքի զբաղեցրած 48 կմ2 (19 sq mi) ընդհանուր տարածքի վրա։
Տարին | Բնակչությունը |
---|---|
1963 | 5,272 |
1975 | 7,197 |
1985 | 6,731 |
1996 | 8,294 |
2004 | 7,298 |
2011 | 9,277 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[9]
Աստիճանաբար ավելի ու ավելի շատ արգենտինացիներ, բրազիլացիներ, եվրոպացիներ են Պունտա դել Էստեն ընտրում որպես իրենց մշտական բնակության վայր։ Նրանց հրապուրում են բնության շքեղությունը, խաղաղ միջավայրը, առաջարկվող կրթական ծառայությունների անընդհատ աճող մակարդակը[10]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պունտա դել Էստեն ունի օվկիանոսային կլիմա, որը Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ կրում է Cfb նիշը։ Ամառներն այստեղ հաճելիորեն տաք են, ձմեռները՝ զով։ Ամենաշոգ ամսվա միջին ջերմաստիճանը մոտավորապես 22 °C է և մոտ է խոնավ մերձարևադարձային կլիմային (Cfa)[11] (նման է Հարավարևելյան Ավստրալիայի կլիմային)[12]։
Պունտա դել Էստե (թերակղզին), բարձրությունը՝ 16 մ, 1961–1990 normalsի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 37.0 (98.6) |
34.4 (93.9) |
34.4 (93.9) |
30.6 (87.1) |
29.8 (85.6) |
26.6 (79.9) |
28.3 (82.9) |
27.4 (81.3) |
31.0 (87.8) |
31.8 (89.2) |
32.2 (90) |
37.6 (99.7) |
37.6 (99.7) |
Միջին բարձր °C (°F) | 25.2 (77.4) |
25.1 (77.2) |
24.0 (75.2) |
21.2 (70.2) |
18.2 (64.8) |
14.8 (58.6) |
14.4 (57.9) |
14.7 (58.5) |
16.0 (60.8) |
18.4 (65.1) |
21.0 (69.8) |
23.8 (74.8) |
19.7 (67.5) |
Միջին օրական °C (°F) | 21.6 (70.9) |
21.7 (71.1) |
20.6 (69.1) |
17.9 (64.2) |
15.0 (59) |
12.2 (54) |
11.5 (52.7) |
11.6 (52.9) |
12.8 (55) |
15.0 (59) |
17.4 (63.3) |
20.0 (68) |
16.4 (61.5) |
Միջին ցածր °C (°F) | 18.1 (64.6) |
18.4 (65.1) |
17.6 (63.7) |
14.9 (58.8) |
12.1 (53.8) |
9.5 (49.1) |
8.7 (47.7) |
8.8 (47.8) |
9.9 (49.8) |
11.4 (52.5) |
14.1 (57.4) |
16.4 (61.5) |
13.3 (55.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 10.2 (50.4) |
11.6 (52.9) |
10.4 (50.7) |
6.8 (44.2) |
3.4 (38.1) |
−0.2 (31.6) |
1.4 (34.5) |
1.4 (34.5) |
1.6 (34.9) |
4.0 (39.2) |
7.4 (45.3) |
7.0 (44.6) |
−0.2 (31.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 75.4 (2.969) |
84.8 (3.339) |
79.3 (3.122) |
84.0 (3.307) |
91.4 (3.598) |
80.3 (3.161) |
90.3 (3.555) |
93.9 (3.697) |
93.1 (3.665) |
85.0 (3.346) |
86.8 (3.417) |
66.6 (2.622) |
1010,9 (39,798) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 8 | 9 | 9 | 9 | 9 | 10 | 10 | 9 | 9 | 9 | 8 | 8 | 107 |
Միջին ամսական արևային ժամ | 263.8 | 212.5 | 243.0 | 181.3 | 147.0 | 103.8 | 118.8 | 157.5 | 169.3 | 234.5 | 217.5 | 289.3 | 2338,3 |
Աղբյուր #1: WMO[13] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (extremes, sun and mean temperature)[14] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նկարագրություն1
-
Լողափերից մեկը
-
Հսկա ձեռքի քանդակը
-
Փարոսը
-
Ծովառյուծները Լոբոս կղզում
-
Միջազգային օդանավակայանը
-
Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում առաջին անգամ անցկացված «Ֆորմուլա Ե» ավտոմրցարշավի մրցուղին
-
Լագունա Գարսոն ինքնատիպ կամուրջը
-
Լա Բառայի կամուրջը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Censos 2011 Cuadros Maldonado». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ https://www.theguardian.com/cities/2016/jan/20/punta-del-este-uruguay-elitest-gated-city-urban-future-st-tropez-south-america
- ↑ Isla Gorriti (es)
- ↑ https://www.elobservador.com.uy/punta-del-este-tendra-su-world-trade-center-donde-trabajaran-1200-personas-n1152473
- ↑ «Presupuesto-2011-2015». Intendencia Departamnetal de Maldonado. 2012. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «Censos 2011 Maldonado». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Statistics of urban localities (1963–2004)». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Foreign residents in Punta del Este» (իսպաներեն). El Observador. 2013 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Punta del Este, Uruguay Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Find cities with a similar climate». Vivid Maps (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «World Weather Information Service». WMO. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Punta del Este Climate Normals 1961-1990». NOAA. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Պունտա դել Էստեին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Համայնքապետարանի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2021-01-28 Wayback Machine
- Պունտա դել Էստե հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պունտա դել Էստե» հոդվածին։ |
|