Jump to content

Ընկույզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շագանակներ
Սովորական ընկույզներ

Ընկույզ, որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ՝ հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կեղևով։ Բույսերը, որոնց պտուղները կոչվում են ընկույզներ, ավելի ճշգրիտ են բնորոշվում այն բանից, թե ինչ տեսանկյունից են դրանք քննարկվում։

Բուսաբանության մեջ գոյություն ունի երկու բնորոշում.

  • Ընկույզ ( պտղի տեսակ է, լատիներեն՝ nux) ՝ չոր չբացվող սինկարպ ստորին պտուղ փայտե միաշաքիլով (օրինակ պնդուկենին), ինչի ներսում տեղադրված է մեկ (հազվադեպ երկու) ազատ տեղաբաշխված սերմ։ Ընկույզը շրջապատված է մեկ կամ ավելի ծաղկակոթի տերևներով, որոնք էլ կազմում են փաթաթան։ Այդպիսի պտուղ է, որպես օրինակ կաղինը կամ պնդուկը։ Ինչպես և մյուս պտուղները, ընկույզները կարող են օգտագործվել մարդու սննդի մեջ և խթանել տարածվածությանը (օրինակ, կոկոսյան ընկույզը կարող է ծլել հոսող գետում եռամսյա ուղևորությունից հետո)։
  • Ընկույզ՝ ընկուզազգիների (Juglandaceae) ներկայացուցիչ։ Այդ հասկացության մեջ մտնում է և ընկույզի (Juglans, օրինակ ընկուզենին) և հաճարենիների (Fagales) ներկայացուցիչները։ Ընդ որում ընկուզազգիների ընտանիքի պտուղը չի հանդիսանում ընկույզ առաջին իմաստով, դա կորիզապտուղ է ( ավելի ճիշտ՝ ստորին կորիզապտուղ)․ կորիզը և նրա մեջ գտնված սերմը սխալմամբ անվանում են ընկույզ։ Ընկույզի բնափայտը արժեքավոր է, և նրա տարբեր կոմպոնենտները կարող են օգտագործվել դեղամիջոցների պատրասման մեջ։

Մյուս «ընկույզները» բուսաբանների տեսակետով չեն հանդիսանում իսկական ընկույզ կամ էլ պարզապես սխալմամբ կոչվում են ընկույզ։ Օրինակ գետնանուշը հանդիսանում է լոբազգինների խոտաբույս[1]։

  • Խոհարարություն մեջ և հաճախ սովորական առօրյայում ընկույզ կոչվածը համարվում է այն ամենը, ինչն ունի ուտելի միջուկ՝ պատված կեղևով (փափուկ կամ կարծր)։ Ընկույզներից կարելի է մուրաբա պատրաստել, հրուշակեղեն (տորթ, հալվա, կարկանդակներ), օգտագործել որպես աղցանների հավելում[2]։
  • Գյուղական համայնքում այդպիսի պտուղներով բույսերը կոչում են ընկուզապտղային կուլտուրաներ։ Բացի ընկույզներից, բուսաբանական իմաստով ընկույզների թվին են պատկանում նաև մայրեկաղին, կոկոսյան ընկույզը և այլն։

Ընկուզենու միջուկը նման է ուղեղին և դրա պատճառով Բաբելոնում նրանց օգտագործումը արգելվել է (համաձայն Հերոդոտոսի, քրմերը համարում էին, որ ուտելով այդ ընկույզները մարդը կարող է արագ իմաստանալ)։ Պլատոնը «Ատլանտիդայի մասին երկխոսությունում» ասում է, որ այդ ընկույզները մտածում են և թաքնվում են և տեղափոխվում են նրանց հավաքողներից, իսկ Հեդին Սվենը՝ շվեդական ճանապարհորդը, պնդում էր, որ պոկած անհաս ընկույզները լացում և ծվծվում են[2]։. Խորհարարական գործիքը, որի միջոցով ջարդում են ընկույզները կոչվում է «ճրթան», «ճրթճրթան»։

Ընկույզների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճարենիների կարգի բույսերի պտուղներ (Fagales)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բոլոր ընկույզներն են վերաբերում այդ կարգին։ Ուտելի պտուղներն են համարվում այդ կարգից հետևյալները.

Ընկույզներ այլ կարգերից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղներ, որոնք սովորաբար անվանվում են ընկույզ, սակայն գիտական իմաստով ընկույզ չեն հանդիսանում.

Կորիզավոր և անկորիզ նուշ
Մակադամիայի ընկույզը

Ընկույզները իբրև սննդամթերք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձախ կողմում ընկույզը կճեպով, աջ՝ կճեպահան եղած վիճակով:

Որոշ հետազոտությունների համաձայն՝ այն մարդկանց մոտ, որոնք մշտապես օգտագործում են ընկույզներ, կորոնար անբավարարությամբ հիվանդանալու ռիսկը նվազում է[3]։ Առաջին հետազոտությունը, որը ցույց տվեց այդ հնարավոր կապը, կատարվել է 1993 թվականին[4]։ Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ որոշ ընկույզներ սննդում սպառելով (ինչպես, օրինակ, նուշը և ընկույզը)՝ կարելի է նվազեցնել խոլեսթերինի կոնցենտրացիան արյան մեջ։ Ընկույզներում հայտնաբերվել է մի քանի նյութեր, որոնք դրական են ազդում սրտի աշխատանքի վրա, սակայն ամենակարևոր հայտնաբերված նյութն է համարվում ճարպային թթու Օմեգա 3-ը, որը պատասխանատու է արյան մեջ ճարպերի պրիֆիլի բարելավմանը[5]։ Ընկույզները, որպես կանոն, ունեն շատ ցածր գլիկեմիկ ինդեքս[6] և այդ պատճառով նրանց խորհուրդ են տալիս ներառել այն մարդկանց սննդակարգերում, որոնք տառապում են օրինակ շաքարային դիաբետով[7]։ Մեկ հետազոտություն ցույց է տվել, որ մարդիկ, որոնք պարբերաբար ընկույզներ են օգտագործում, ապրում են միջինը 2-3 տարի ավել նրանցից, որոնք դա չեն անում[8]։ Սակայն տվյալ դեպքում հնարավոր է լրացուցիչ գործոնների միջամտություն, օրինակ, հնարավոր է մարդիկ, որոնց սննդի մեջ ավելի շատ ընկուզեղեն է առկա, ավելի քիչ թվով դատարկ կալորիաներ են ընդունում[9]։

Ընկույզների բաղադրության մեջ մտնում են անփոխարինելի ճարպաթթուներ, լինոլենաթթու և լինոլաթթու։ Հիմնականում ընկույզները իրենց մեջ ներառում են չհագեցած ճարպաթթուներ, այդ թվում և մոնոչհագեցած ճարպաթթուներ։ Ամինաթթուներից, որոնք ստացվում են ընկույզներից, առանձնանում է արգինինը, որը մասնակցում է զարկերակային անոթների առաձգականության պահպանման գործին (ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի ռիսկը)[10]։ Շատ ընկույզներ E և B2 վիտամինների աղբյուր են հանդիսանում։ Դրանք հարուստ են նաև սպիտակուցներով, ֆոլատներով, մանրաթելերով և հանքանյութերով, ինչպիսիք են՝ մագնեզիումը, ֆոսֆորը, կալցիումը, պղինձը և սելենը[11]։

Հակաօքսիդանտնետի կոնցենտրացիան հում ընկուզենու մեջ կրկնակի գերազանցում է նրանց կոնցենտրացիան այլ ընկույզներում[12]։

Տեսությունը՝ հակաօքսիդանտնետի օգտակարության մասին, վերջերս ենթարկվել է էական փոփոխությունների, և որոշ կլինիկական փորձարկումները ցույց են տվել որ չափից ավելի հակաօքսիդանտների սպառման հետևանքով առողջությանը վնաս է հասցվում[13][14]։

Բարձր սննդային արժեք ունենալու հատկության շնորհիվ, փորձեր էր կատարվում ստեղծել ընկույզների ավելի բերքառատ սորտեր, որոնք ավելի բարձր սննդարար նյութերի կոնցենտրացիա կպարունակեն (հիմնականում, ամինաթթուներ)[15]։

Սննդարար նյութերի աղյուսակ[16]
(Սննդային արժեքը 100 գ)
Ընկույզ Տիզենի Նշենի Գետնանուշ Կեշյու Սիսեռ Մակադամիա Շագանակ Պիստակ Կոկոսյան ընկույզ
Էներգիական արժեք, kkal654628575567553364718245562354
Հիմնական բաղադրիչներ, %
Սպիտակուցներ15.2314.9521.2225.818.2219.37.913.1720.273.33
Ճարպեր65.2160.7549.4249.2443.856.0475.772.245.3933.49
Հագեցված ճարպէր6.1264.4643.7316.8347.7830.62612.0610.4145.55629.698
Մոնոչհագեցած Ճարպեր8.93345.65230.88924.42923.7971.35858.8770.75923.821.425
Պոլիչհագեցած Ճարպեր47.1747.9212.0715.5597.8452.6941.5020.86913.7440.366
Խոլեսթերին0000000000
Ածխաջրեր13.7116.721.6716.1330.1960.6513.8252.9627.5115.23
Շաքար2.614.343.893.975.9110.74.5710.67.666.23
Սննդային մանրաթել6.79.712.28.53.317.48.65.110.39
Ջուր4.075.314.76.55.211.531.3640.483.9146.99
Մոխիր1.782.292.992.332.542.481.141.22.910.97
Վիտամիններ, մգ
Վիտամին A0000000000
α-կարոտին00.00300000000
β-կարոտին0.0120.0110.001000.04-0.0140.2490
Վիտամին B10.3410.6430.2110.640.4230.4771.1950.2430.870.066
Վիտամին B20.150.1131.0140.1350.0580.2120.1620.1750.160.02
Վիտամին B31.1251.83.38512.0661.0621.5412.4731.3421.32.54
Վիտամին B439.245.652.152.5-95.2-1.5-12.1
Վիտամին B50.570.9180.4691.7670.8641.5880.7580.5540.520.3
Վիտամին B60.5370.5630.1430.3480.4170.5350.2750.4971.70.054
Վիտամին B90.0980.1130.0500.240.0250.5570.0110.070.0510.026
Վիտամին B120000000000
Վիտամին C1.36.3000.541.2265.63.3
Վիտամին D000000000.00080
Վիտամին E0.715.0326.228.330.90.820.540.500.24
Վիտամին K0.00270.0142000.03410.009-0.007800.0002
Լիկոպին000000-01.4050
Միներալներ, մգ
Կալցիում, Ca981142649237105852910514
Երկաթ, Fe2.914.73.724.586.686.243.690.913.922.43
Մագնեզիում, Mg1581632681682921151303312132
Ֆոսֆոր, P346290484376593366188107490113
Կալիում, K4416807057056608753685921025356
Նատրիում, Na20118122452120
Ցինկ, Zn3.092.453.083.275.783.431.300.572.21.1
Պղինձ, Cu1.5861.7250.9961.1442.1950.8470.7560.5071.30.435
Մանգան, Mn3.4146.1752.2851.9341.6552.2044.1311.181.21.5
Սելեն, Se0.00490.00240.00250.00720.01990.00820.00360.00120.0070.0101
Ամինաթթուներ, մգ
Տրիպտոֆան170193214250287185673527139
Թրեոնին596497598883688716370113667121
Իզոլեյցին625545702907789828314125893131
Լեյցին1170106314881672147213746021881542247
Լիզին4244205809269281291181881142147
Մեթիոնին236221151317362253237533562
Ցիստեին208277189331393259610135566
Ֆենիլալանին7116631120133795110346651341054169
Թիրոզին406362452104950847951188412103
Վալին753701817108210948093631781230202
Արգինին22782211244630852123181914022272012546
Հիստիդին3914325576524565311958850377
Ալանին69673010271025837828388212914170
Ասպարգին18291679291131461795227010995491803325
Գլուտամինաթթու28163710681053904506337522674103790761
Գլիցին 81672414691554937803454164946158
Պրոլին70656110321138812797468167805138
Սերին934735948127110799734191591216172

Ընկույզը իբրև ալերգեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկույզները պատկանում են ալերգենավտանգ բույսերի խմբին[17][18]։ Ամենաալերգիկ ընկույզներն են՝ ընկուզենին, գետնանուշը, շագանակն ու նուշը[19]։ Մեկ հետազոտություն՝ 32 մահվան ելքով բազայի վրա, որոնց մեջ բավականին շատ տվյալներ կային ալերգենի ներկայության հաստատման համար, ցույց է տվել հետևյալը. № 1 խմբում 21 մահվան ելքից՝ 14 (67 %) մարդ մահացել էին գետնանուշից ալերգիայից և 7(33 %) մարդ ընկույզից։ № 2 խմբում 11 մահվան ելքից՝ 6 (55 %) մարդ մահացել էին գետնանուշի ալերգիայից, 3 (27 %) մարդ ընկույզից, 1 (9 %) ՝ կաթից և, 1 (9 %) ՝ ձկանից[20]։

Խոհարարության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան հիմքեր ենթադրելու, որ ընկույզները սննդի կարևոր բաղադրիչն էին հանդիսանում արդեն իսկ նախնադարյան մարդկանց մոտ։ Հայտնաբերվել են յոթ տեսակի ուտելի ընկույզների և գործիքների մնացորդներ, որոնք նույնականացվել են որպես ընկուզաջարդիչներ, որոնք թվագրվել են Պլեյստոցենյան ժամանակաշրջանին՝ 780 000 տարեկան։ Հայտնաբերված ընկույզները՝ նուշ, էվրիալա երկյուղալի, խոզակաղին, պիստակ և շագանակ[21]։ Aesculus californica ընկույզը կիրառվում էր Կալիֆորնիայի հնդիկների կողմից սննդի մեջ սովի ժամանակաշրջանում, սակայն դրա օգտագործումը պահանջում էր որոշակի հմտություններ, քանի որ այս ընկույզի մեջ առկա են թույնավոր բաղադրամասեր։ Ժամանակակից խոհանոցում ընկույզները օգտագործվում են հում կամ շիկացրած տեսքով։ Շիկացրած ընկույզները և շագանակները կարող են ինքնուրույն ուտեստներ լինել, բայց ընկույզների հիմնական կիրառումը խոհարարության և հրուշակեղենի գործում՝ ուտեստին ընկույզի բնորոշ համը հաղորդելն է։ Մշկընկույզը հանդիսանում է համեմունքների կարևորագույն աղբյուրներից մեկը[22]։ Մշկընկույզի բուժիչ հատկությունները նկարագրել է անգամ Ավիցենը իր «Կանոն բժշկության» գրքում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամենամեծ պտուղը, որը կրում է ընկույզ անվանումը, սեյշելյան արմավենու պտուղն է՝ «սեյշելյան ընկույզը»։ Այս ընկույզի քաշը հասնում է 30 կգ[23], իսկ հասունացման ժամանակահատվածը՝ 10 տարի է։
  • Աֆրիկյան երաժշտական գործիք՝ ախոկո պատրաստված է ընկույզներից, որոնք կապված են փայտե ձողին։
  • Ավստրալիական ընկույզ մակադամիան, որը ծառայել է տեղական բնիկների երբեմնի կարևոր սննդի աղբյուր, այժմ համարվում է դելիկատես և աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը իր գնային արժեքով (մոտ 30 դոլար 1 կգ-ի համար)։ Մակադամիայի ընդհանուր բերքատվությունը կազմում է շուրջ 40 հազար տոննա։ Բացի Ավստրալիայից,մակադամիան մշակվում է Բրազիլիայում, ՀԱՀ-ում և ԱՄՆ-ում (հարավային նահանգներում և Հավայան կղզիներում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. М. Аксёнова и др. Бобовые // Энциклопедия для детей. Биология. — 7-е изд. — М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2010. — С. 319. — 589 с. — ISBN 9785989862658
  2. 2,0 2,1 М. Аксёнова и др. Кактусы // Энциклопедия для детей. Биология. — 7-е изд. — М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2010. — С. 289. — 589 с. — ISBN 9785989862658
  3. Kelly JH., Sabaté J. (2006). «Nuts and coronary heart disease: an epidemiological perspective». Br J Nutr. 96: S61–S67. doi:10.1017/BJN20061865. PMID 17125535.
  4. Sabaté J.; և այլք: (1993). «Effects of walnuts on serum lipid levels and blood pressure in normal men». Engl J Med. 328 (9): 603–607. doi:10.1056/NEJM199303043280902. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  5. Rajaram S. et al. Walnuts and fatty fish influence different serum lipid fractions in normal to mildly hyperlipidemic individuals: a randomized controlled study. // Am J Clin Nutr. — 2009. — Vol. 89. — H. 1657S—1663S.
  6. Mendosa D. (2002). «Revised International Table of Glycemic Index (GI) and Glycemic Load (GL) Values». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. Josse AR.; և այլք: (2007). «Almonds and postprandial glycemia — a dose response study». Metabolism. 56 (3): 400–404. doi:10.1016/j.metabol.2006.10.024. PMID 17292730. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  8. Fraser GE., Shavlik DJ. (2001). «Ten years of life: Is it a matter of choice?». Arch Int Med. 161 (13): 1645–1652. doi:10.1001/archinte.161.13.1645. PMID 11434797.
  9. ABC News: The Places Where People Live Longest. Retrieved January 18, 2007.
  10. «Eating Nuts: A Healthy Way to Lower Cholesterol». CholesterolAdvice.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  11. Kris-Etherton PM.; և այլք: (1999). «Nuts and their bioactive constituents: effects on serum lipids and other factors that affect disease risk». Am J Clin Nutr. 70 (3 Suppl): 504S–511S. PMID 10479223. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  12. «Walnuts are the healthiest nut, say scientists». BBC News. 2011 թ․ մարտի 27. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  13. Baillie J.K.; և այլք: (2009). «Oral antioxidant supplementation does not prevent acute mountain sickness: double blind, randomized placebo-controlled trial». QJM. 102 (5)): 341–348. doi:10.1093/qjmed/hcp026. PMID 19273551. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  14. Bjelakovic G.; և այլք: (2007). «Mortality in randomized trials of antioxidant supplements for primary and secondary prevention: systematic review and meta-analysis». JAMA. 297 (8): 842–857. doi:10.1001/jama.297.8.842. PMID 17327526. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  15. Sharma N. D.; և այլք: (1985). «Fatty acid and amino acid composition of groundnut mutants». Plant Foods for Human Nutrition. 35 (1): 3–8. doi:10.1007/BF01092011. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  16. «USDA Nutrient Database». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  17. Аллергены окружающей среды
  18. «Common Food Allergens». Food Allergy & Anaphylaxis Network. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 24-ին.
  19. Что такое аллергия?.
  20. Allan Bock S., Muñoz-Furlong Anne, Sampson Hugh A. (2001). «Fatalities due to anaphylactic reactions to foods». The Journal of Allergy and Clinical Immunology. 107 (1): 191–193. doi:10.1067/mai.2001.112031.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. «Remains of seven types of edible nuts and nutcrackers found at 780,000-year-old archaeological site». Scienceblog.com. 2002 թ․ փետրվար. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  22. Сокольский И. Пряности и мировая история. // Наука и жизнь : журнал. — № 3. — 2008. — С. 122—124.
  23. «Arkive: Lodoicea maldivica». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.